
Ռուսաստանում կեղծ ալկոհոլի թունավորվելուց 5 մարդ է մահացել

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում 5 մարդ մահացել է սուրոգատ ալկոհոլից թունավորվելով, հայտնում է SHOT Telegram-ալիքը։
Ռեսուրսի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Բալախնա քաղաքում։
Երկու մարդ մահացել է Չապաևի փողոցի բնակելի տանը՝ մինչև բժիշկների ժամանելը, ևս երեքը՝ շտապօգնության մեքենայում։
Զոհերը մեկ կին և չորս տղամարդ են։ Ականատեսները հարցաքննվում են, մոտ ժամանակներս կանցկացվեն դատաբժշկական փորձաքննություններ։
Մահվան ելքով թունավորումից հետո հարուցվել է քրեական գործ՝ վտանգավոր արտադրանքի իրացման վերաբերյալ։
SHOT-ի տվյալներով, ոստիկանությունը ստուգում է վաճառքի մի քանի կետեր, որտեղից կարող էր ձեռք բերվել կեղծ ալկոհոլը։