
Իրանը մերժել է Սիրիայի հարցով «կոնտակտային խմբի»՝ Ասադի հրաժարականը պահանջելու կոչը

Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին մերժել է Սիրիայի հարցով «կոնտակտային խմբի» անդամ երկրների՝ Բաշար Ալ-Ասադի հրաժարականի պահանջով կոչը: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը:
«Ասադի հրաժարականը դարձել է երեկվա հանդիպման («կոնտակտային խմբի») հարցերից մեկը, որն էլ տարաձայնությունների տեղիք է տվել»,- ասել է Սալեհին, որի խոսքերը մեջբերում է MENA գործակալությունը:
Իրանցի նախարարի խոսքերով՝ նախապայմանների առաջքաշումը բարդացնում է ճգնաժամի կարգավորման գործընթացը:
Հիշեցնենք. այսօր Կահիրեում ավարտվել է Սիրիայի կարգավորման «իսլամական քառյակի» հանդիպումը, որին մասնակցել են Եգիպտոսի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները: «Կոնտակտային խմբի» չորրորդ անդամը՝ Սաուդյան Արաբիան, հանդիպմանը ներկա չի եղել: