
Պեկինում հակաճապոնական ակցիայի մասնակիցները հարձակվել են ԱՄՆ դեսպանի մեքենայի վրա

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հակաճապոնական ակցիայի մասնակիցների զայրացած ամբոխը հարձակվել է ԱՄՆ դեսպան Գարի Լոկի ավտոմեքենայի վրա, հաղորդում է Associated Press-ը:
Դիվանագետը հայտնվել է շուրջ 50 ցուցարարների թիրախում, որոնք իրենց դժգոհությունն են հայտնել Չինաստանի և Ճապոնիայի միջև Հարավչինական ծովում տարածքային վեճի առնչությամբ:
Բողոքի ցույցերն ուժեղացել են վերջին օրերին, քանի որ Չինաստանը նշում է Ճապոնիայի կողմից 1931թ. Հյուսիսարևելյան Չինաստանի գրավմումը:
Դեպքի հետևանքով ամերիկացի դիվանագետը չի տուժել, մեքենան աննշան վնասել է: Չինական ոստիկանությունը կարողացել է չինացիներին ժամանակին հեռացնել դեսպանի ավտոմեքենայի մոտից:
ԱՄՆ պետդեպարտամենտը չինական իշխանություններից արդեն պահանջել է ապահովել դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը: