Բաժիններ՝

Դմիտրի Պեսկովն ու Տատյանա Նավկան մկրտել են իրենց փոքրիկ դստերը

40-ամյա գեղասահորդ, օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան հայտնել է, որ ինքն ու ամուսինը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, մկրտել են իրենց փոքրիկ աղջկան՝ Նադեժդային:

Մկրտության արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի տաճարներից մեկում այս կիրակի օրը, հայտնում է Elle-ը:

«Այսօր հիանալի օր է: Մկրտեցինք մեր Նադեժդային»,- իր ու 1 տարեկան դստեր լուսանկարը հրապարակել է Նավկան:
Վերջինս չի հայտնել, թե ով է եղել երեխայի կնքահայրը:

Ինչպես հայտնի է, Նավկայի ու Պեսկովի դուստրը ծնվել է 2014 թվականի օգոստոսի 21-ին: Բացի Նադեժդայից՝ զույգն ունի 5 երեխա՝ 1 դուստր ունի Տատյանան Ալեքսանդր Ժուլինի հետ ամուսնությունից:
Եվս 4 երեխա ունի Դմիտրին իր նախորդ երկու ամուսնություններից՝ 1 աղջիկ և 3 տղա:

Wx600_126061

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է այս տարվա օգոստոսի 1-ին Սոչիում:
«Նման տղամարդ, ինչպիսին Միտյան է, չկա: Միտյան պարզ մարդ է, ու ինձ նրա այդ պարզությունը դուր է գալիս»,-ասել է Նավկան:

Նավկան Եվրոպայի եռակի չեմպիոն է, աշխարհի կրկնակի չեմպոն, օլիմպիական չեմպիոնուհի (2006):

384548af8babf1ac0074b52237_31290452

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս