
Արհմիությունների ակտիվիստները խափանել են Air France-ի տնօրենների խորհրդի նիստը՝ մերկացնելով կադրերի բաժնի պետին

Արհմիությունների ակտիվիստները, ովքեր բողոքում են զանգվածային կրճատումների պլանի դեմ, խափանել են Air France-ի տնօրենների խորհրդի նիստը:
Ինչպես հայտնում է AFP-ն, ավիափոխադրողի կենտրոնակայանի մոտ ցույցն ավարտվել է քաշքշուկով, որի ընթացքում ընկերության թոփ-մենեջերներից մեկը բռնի գործողությունների է ենթարկվել:
Ցուցարարների «զոհ» է դարձել Air France-ի կադրրերի բաժնի ղեկավար Քսավյե Բրոսետան: Ներխուժելով տարածք, որտեղ անցկացվում էր խորհրդակցությունը, ակտիվիստները ցանգվածային քաշքշուկ են հրահրել, որի ընթացքում պատառոտել են Բրոսետայի հագուստը:
Վերջինս կարողացել է միայն թիկնապահների օգնությամբ դուրս գալ տարածքից:
Air France-ն իր խորհրդակցության ժամանակ հաստատում էր հակաճգնաժամային պլանը, որը ենթադրում է աշխատակիցների զանգվածային կրճատում: