
Ովքե՞ր են դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին

Անկախ նախկինում արտահայտված դիրքորոշումներից՝ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվեցին միայն 10 պատգամավորներ: Նրանք են՝ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Ուրիխանյանը, Հեղինե Բիշարյանը և Իշխան Խաչատրյանը:
Մյուս ՕԵԿ-ականները ձեռնպահ են մնացել: ԲՀԿ-ն ամբողջությամբ կողմ էր: Չի քվեարկել Խաչատուր Քոքոբելյանը: Իսկ Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը կողմ են փոփոխություններին: ՀԱԿ-ից կողմ է քվեարկել միայն Լյուդմիլա Սարգսյանը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ-ում չէ, հետևաբար իր դիրքորոշումը քվեարկությամբ չի արտահայտել: