
«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը Հրանտ Մարգարյանն է
Անցած շաբաթ Ազգային ժողովը սկսեց սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումները, որոնք նաև առաջիկայում դառնալու են քաղաքական օրակարգի ամենաառաջնային հարցերը: Քաղաքական ուժերը, պայմանականորեն, բաժանվել են մի քանի խմբերի՝ սահմանադրական փոփոխությունները պաշտպանողներ, կամ, այսպես ասած, «այո»-ի կողմնակիցներ, սահմանադրական փոփոխություններն արմատապես մերժողներ կամ «Ո՛չ»-ի կողմնակիցներ, և ուժեր, որոնք դեմ են փոփոխություններին, սակայն չեն միացել «Ո՛չ»-ի ճակատին: Սահմանադրական փոփոխությունների ամենաակտիվ ջատագովներից մեկը Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է և այս մասին զրույցը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ է: