Սերժ Սարգսյանի հայտարարությունը տակնուվրա է արել ողջ քաղաքական էլիտան. «Իրատես de facto»

Ինչպես հայտնի է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ քննարկումների ընթացքում ասել էր, թե կարող է կանխատեսել, թե ով հավանաբար կդառնա Հայաստանի Հանրապետության հաջորդ ղեկավարը, սակայն այդ մարդու անունն առայժմ չի տա մի շարք պատճառներով: «Իրատես de facto»-ն այս առնչությամբ գրում է. «ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը՝ «Ես կարող եմ կանխատեսել ով կլինի Հայաստանի ապագա առաջնորդը, սակայն վախենամ հայտարարեմ, նա դժոխային օրեր ունենա», ուղղակի տակնուվրա է արել ողջ քաղաքական էլիտան։ Բոլորը բոլորին կասկածով են նայում՝ կարո՞ղ է ինքն է։ Եվ քանի որ Բադրամյան–26-ից նաև հուժկու հրահանգ է իջեցվել «բոչկա չգլորել» միմյանց վրա, վերևներում ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ. «Кто этот потерпевший»։ Ի վերջո, կանգ են առել Էդվարդ Նալբանդյանի վրա, քանի որ արդեն բավականին «գլորել» են Սեյրան Օհանյանի վրա, Գագիկ Հարությունյանի վրա, մնում էր նա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս