Իշխանափոխության լավագույն միջոցն առաջարկում է այս Սահմանադրությունը. Վահրամ Բաղդասարյան. tert.am

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ 55-ից 60 օրվա սահմաններում կնշանակվի հանրաքվե անցկացնելու օրը, որը կորոշի ՀՀ Նախագահը. այս մասին Tert.am-ին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Գործընթացը շարունակվում է, ամեն ինչ գնում է կանոնակարգին համաձայն, և ինձ թվում է՝ մոտ օրերս կլինի հայտարարություն օրվա հետ կապված ՀՀ Նախագահի կողմից և կնշվի հանրաքվեի օրը»,-ասաց Բաղդասարյանը: Հ

Հարցին, թե ընդդիմությունը համարում է, որ իրենց պայքարը նոր փուլ է ստանում, որը պետք է ծավալվի փողոցում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բնականաբար, բա ուրիշ ի՞նչ պետք է ասեին, ասեին՝ տո՞ւն ենք գնում: Եվ հետո, ընդդիմություն ասելով՝ պետք է տարբերակել՝ ընդդիմությունն ովքեր են՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է, ՀՅԴ-ն ընդդիմություն է, ՕԵԿ-ը՝ ընդդիմություն է։ Այսինք՝ ձեռնպահ քվեարկելով փողոց չեն գնում, և ՕԵԿ-ը նման հայտարարություն չի արել: «Ժառանգությունը»… ինձ համար այդ խմբակցությունն անհասկանալի է՝ 1-ը 4-ի դիմաց: ՀԱԿ-ում էլ բավական տարաձայնություններ կան: Մեկ այլ խնդիր է, երբ ասեք, որ ընդդիմության որոշ անհատներ, որոնք ինչ-որ անբավարարվածություն ունեն, ասում են՝ գնանք փողոց: Թող գնան փողոց, փողոցն էլ հարթակ է, դա էլ դժգոհություն հայտնելու քաղաքական արենա է»։
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ բազմաթիվ պրոցեսների ընթացքում մարդիկ դուրս են գալիս իրենց դժգոհությունն արտահայտելու, և իշխանությունները պարտավոր են պատասխան տալ:

«Բայց եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, պետք է իրենց բողոքը հիմնավորեն: Ես ցավում եմ, որ այդ «ոչ»-ը որևէ հիմնավորման ձև չունի, քանի որ տարիներ շարունակ 90-ականներից, այդ «ոչ» ասողները կողմնակից են եղել համամասնականին և խորհրդարանական համակարգին, և նրանք ոչ ասելու որևէ պատճառ չունեն: Որ պարագայում էլ որ ուզում եք վերցնեք, եթե կա այդպիսի վերարտադրման խնդիր, եթե քաղաքական ուժը կարող է վերարտադրվել, դա կանի ցանկացած տարբերակում: Իսկ սա լավագույն իշխանափոխության միջոցն է, որն առաջարկվում է»,-ասաց նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս