Հայտնի են բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Իռլանդիայի, Ճապոնիայի ու Չինաստանի գիտնականները, հայտնում է ntv.ru-ն:
Եվ այսպես, 2015թ. Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակն շնորհվել է իռլանդացի Ուիլյամն Քեմփբելին, ճապոնացի Սատոսի Օմուրային ու չինուհի Յույու Տուին:
Վերջիններս մրցանակների են արժանացել կլոր որդերի պատճառով հարուցված հիվանդությունների, ինչպես նաև մալարիայի բուժման նոր մեթոդների համար:
Քեմփբելն աշխատում է ԱՄՆ Մեդիսոն նահանգի Դրյու համալսարանում, Օմուրան՝ Ճապոնիայի Կիտասատո համալսարանում: Նրանք մրցանակների են արժանացել այն բացահայտման համար, որը թույլ է տվել բուժել կլոր որդերի պատճառով առաջացած հիվանդությունները:
Պեկինցի պրոֆեսոր Յույու Տուն երկար տարիներ աշխատում է դեղագործական ու ավանդական չինական բժշկության ոլորտում:
Պարգևատրման արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: