Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է կոնտակտներ հաստատել Սիրիայի ազատ բանակի հետ. Լավրով

Մոսկվան պատրաստ է կոնտակտներ հաստատել Սիրիայի ազատ բանակի հետ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք անգամ պատրաստ կլինենք, եթե դա իսկապես իր կենսունակությունը պահող հայրենասեր ընդդիմության զինված խումբ է՝ բաղկացած սիրիացիներից, կոնտակտ հաստատել: Մենք դա չենք թաքցնում»,- ասել է Լավրովը:

Միևնույն ժամանակ, նա կասկած է հայտնել, որ սիրիական ընդդիմությունը նման կազմակերպություն ունի:

«Մեզ ասում են Սիրիայի ազատ բանակի մասին, սակայն ո՞ւր է այն: Այն ֆանտոմ է, դրա մասին ոչինչ հայտնի չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ առաջարկելով ուղիղ շփում հաստատել զինվորականների հետ՝ կապված Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հետ:

Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է իր նկատմամբ իրականացվող տեղեկատվական հարձակումներին՝ կապված ջիհադիստների դիրքերին հասցված ավիահարվածների հետ՝ պատրաստակամություն հայտնելով դրան հակադրել հստակ ու կոնկրետ փաստեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս