 
                        Գերմանիա ներգաղթյալների հոսքը կարող է հասնել 1,5 միլիոնի
 
                                    Գրեթե 1,5 մլն մարդ կարող է փախստականի կարգավիճակ հայցել Գերմանիայից այս տարի, ինչը գրեթե կրկնակի ավելի է նախորդ կանխատեսումների համեմատ: Այս մասին ասվում է պաշտոնական զեկույցում, որի տեքստը ներկայացնում է Bild-ը:
Զեկույցի համաձայն՝ ծառայությունները, որոնք զբաղվում են փախստականներին օգնություն տրամադրելու հարցերով, ի վիճակի չեն հոգալ նման քանակությամբ տեղաշարժվող մարդկանց կարիքները:
Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը ապաստան որոնողների թիվը գնահատել էր մոտ 800 հազար:
Գերմանիայում ապաստան են ցանկանում ստանալ հիմնականում Սիրիայի, Իրաքի ու Աֆղանստանի բնակիչները: Սակայն, բացի պատերազմից փախչող փախստականներից, Եվրոպա են ժամանում նաև տնտեսական պատճառներով ժամանող ներգաղթյալներ Բալկաններից, Ասիայից ու Աֆրիկայից:
Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեշը հայտարարել է, որ Եվրոպան, որը պետք է հաղթահարի միգրացիոն ճգնաժամը, ներքաշվել է «կարեկցանքի ու վախի, հանդուրժողականության ու քսենոֆոբիայի միջև պայքարի մեջ»:
Գուտյերեշը կոչ է արել Եվրոպային պաշտպանել «հանդուրժողականության հիմնարար արժեքները՝ ողջունելով բոլոր կրոնների փախստականներին»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        