
104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ սահմանադրական բարեփոխումների նախագիծն ընդունվեց

Քիչ առաջ Ազգային ժողովի նիստում ընդունվեց սահմանադրական փոփոխությունների լրամշակված նախագիծը հանրաքվեի դնելու մասին նախագիծը: Չնայած ընդդիմադիր պատգմավորների բողոքներին և պահանջներին, որ ձայնի իրավունք տան իրենց, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վարման կարգով ոչ մեկին ձայն չտվեց և նախագիծը միանգամից դրեց քվեարկության: Նախագիծն ընդունվեց 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տեղից կրկին հայտարարում էր Սերժ Սարգսյանի գործած անօրինականությունների մասին, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պահանջում էր ձայնի իրավունք, սակայն՝ զուր: ԱԺ-ն անցավ հաջորդ հարցի քննարկմանը: