Ստրասբուրգում հայերը բողոքի ակցիա են անցկացրել, քանի որ թուրք դպրոցականները կտտանքների են ենթարկել հայ երեխայի. news.am

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հոկտեմբերի 4-ին հարյուրավոր հայեր մասնակցել են Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքի ակցիային, քանի որ մեկ շաբաթ առաջ թուրք դպրոցականները կտտանքների էին ենթարկել հայ դպրոցականի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են Ստրասբուրգի «Հայորդի» երիտասարդաց միությունից, որը նույնպես մասնակցել է ակցիային։

«Ի բողոք Էրդողանի այցի՝ Ստրասբուրգի քրդերը և հայերը բողոքի ցույց էին կազմակերպել: Հայկական կողմի ցուցարարների թիվը հասնում էր 1400-ի, մեր նպատակն էր պահանջել Էրդողանից ու նրա շրջապատից՝ անհապաղ դադարեցնել ճնշումները Թուրքիայի Հանրապետությունում բնակվող հայերի նկատմամբ և վերջ դնել թուրք-քրդական բախումների ֆոնին հնչեցվող հակահայկական կոչերին:

Բողոքի ցասումը հայերի մոտ առաջացել էր այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ երկու թուրք անչափահաս տղաներ` մոտ 10-11 տարեկան, ոգևորված հակահայկական կոչերից, դպրոցում կտտանքների էին ենթարկել եւ անպատվել մի հայ դպրոցականի»,- ասել են միությունից։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս