
Լևոն Զուրաբյանը Գալուստ Սահակյանին առաջարկում է լսումներ կազմակերպել՝ ԵԽԽՎ-ից սպասվող վտանգը կանխելու համար

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ հայտարարեց, որ ԵԽԽՎ-ում բավականին լուրջ վտանգ է ստեղծվել ՀՀ համար:
«Մոտ ամիսներին կընդունվի մի զեկույց, որ շատ մեծ հարված կհասցնի ՀՀ և ԼՂ շահերին»,- ասաց Զուրաբյանն ու ԱԺ նախագահին առաջարկեց` գիտակցելով իրավիճակի սրությունը, կազմակերպել լսումներ, որ մշակվեն լուրջ քայլեր այս վերահաս վտանգը կանխելու ուղղությամբ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորին կոչ արեց վաղը ԱԺ հայտարարությունների ժամին հանդես գալ հայտարարությամբ: