Բախումներ Բաղրամյան պողոտայում. 1 մասնակից բերման է ենթարկվել

Քիչ առաջ «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամների և ոստիկանության ներկայացուցիչների միջև վեճ, ապա բախում տեղի ունեցավ: Նախաձեռնության անդամները ցանկանում էին պաստառ փակցնել ԱԺ դարպասներին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ ասելով, որ դրա համար ակցիայի կազմակերպիչները պետք է թույտվություն ունենան Երևանի քաղաքապետարանից: Սակայն բողոքի մասնակիցները չլսեցին ոստիկաններին և այն փակցրեցին ԱԺ դարպասների վրա, ինչից հետո ոստիկանների ու նրանց միջև քաշքշուկ տեղի ունեցավ: Լրագրողներից ոմանք բարձրացել էին ԱԺ դարպասների բետոնե սյուների վրա, ոստիկանները, սակայն, նրանց էլ հրելով հեռացրեցին այնտեղից: Բերման ենթարկվեց ակցիայի մասնակիցներից մեկը, որը, ըստ ոստիկանների, հարվածել է ոստիկանին:

12053318_987874051269017_464930724_n akcia akcia1 akcia3 akcia4 akcia5 akcia44 akcia9 akcia8 akcia7 akcia6Հիշեցնենք, որ «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները Ազատության հրապարակից երթով գնացել են Բաղրամյան պողոտա՝ ԱԺ-ի մոտ, իրենց բողոքն արտահայտելու սահմանադրական բարեփոխումների նախագծին, որը, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ անց դրվելու է քվեարկության:

Տեսանյութեր

Լրահոս