ՀԱԿ-ը պաշտոնական առաջարկ ուղղեց Սերժ Սարգսյանին

Քիչ առաջ ԱԺ-ի մոտ տեղի ունեցող «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե իրենք պաշտոնապես դիմում են նախագահ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ կողմից ընդունված սահմանադրակական բարեփոխումների նախագծին:

Նրա խոսքով՝ դեռևս Ս. Սարգսյանը հնարավորություն ունի կանգնեցնելու այդ գործընթացը, որին, ըստ նրա՝ դեմ է հասարակության մեծ մասը:

Խոսելով Արամ Մանուկյանին բերման ենթարկելու փորձի մասին, Լ. Զուրաբյանն ասաց, որ ինքը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին տեղյակ է պահել այդ մասին. «Ասացի, որ քո թասիբին էլ են կպնում, երբ փորձում են պատգամավորին մտցնել ոստիկանական մեքենա: Նա ասաց, որ տեղյակ չէ, և կպարզի»,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031