Բաժիններ՝

Ռուսաստանը զենքով լի դեսանտային նավ է ուղարկել Սիրիա

Սիրիական բանակի համար նախատեսված ռազմամթերքով ու զենքով լի Caesar Kunikov մեծ դեսանտային նավը հատել է Սև ծովը ու դուրս է եկել Միջերկրական ծով: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հրապարակելով նավի լուսանկարը, որը հատում է Բոսֆորը:

Caesar Kunikov-ը մասնակցում է Սիրիայի կառավարական բանակի համար զինամթերք մատակարարելու օպերացիային:
Օպերացիան հայտնի է «Սիրիական ճեպընթաց» պաշտոնական անվանմամբ:

Դիտորդների կարծիքով՝ նավը ուղևորվել է Սիրիայի Տարտուս նավահանգիստ, որտեղ գտնվում է Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031