ԴԱԻՇ-ի զինյալները սպանել են Իրաքի Անբար նահանգի խոշոր ցեղերից մեկի 70 ներկայացուցչի
ԴԱԻՇ-ը հաշվեհարդար է տեսել Իրաքի Անբար նահանգի բազմամարդ ցեղերից մեկի՝ ալ-բունիմարի 70 ներկայացուցչի հետ: Այս մասին այսօր հայտնել է ցեղի առաջնորդը Նաիմ ալ-Կաուդը, հայտնում է TASS-ը:
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի զինյալները անցած երեկո պատանդ են վերցրել ցեղի 70 անդամի, որ ապրում են Ռամադի քաղաքի մոտակայքում ու գնդակահարվել:
Ալ-բունիմարի առաջնորդը հայտնել է, որ բոլոր գնդակահարված իրաքցիները եղել են «նրանց հայրերն ու քույրերը, ովքեր համալրել են բանակի, ոստիկանության կամ ընդդիմության շարքերը ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար»: