Դանիան դիմել է դատարան՝ խնդրելով դիտարկել երեխաներին խնամող տղամարդկանց գործը, որոնք վստահեցնում են, որ աշխատանքից հեռացվել են ավելորդ քաշի պատճառով:
Դրանով իսկ Պակ Կին Խեն ձգտում է վերադարձնել կառավարության աշխատանքի հանդեպ վստահությունը:
Իրանը պատրաստ է անել ամեն հնարավոր բան, որպեսզի «Վեցյակի» հետ համաձայնագրին հասնի մինչև հուլիսի 20-ը:
«Մենք ենք մեղավոր, որ մեր նկատմամբ այդպիսի պահվածք ունեն: Մեր այսօրվա կշիռը, որով այսօր ներկայանում ենք աշխարհին, ինչ-որ տեղ թույլ է տալիս, որ ամեն մեկը մտնի այստեղ ու իրեն տեր զգա: Դրա համար ես ոչ ոքի չեմ մեղադրում: Մենք ենք մեղավոր և մենք ենք թույլ տալիս, որ մեզ հետ այդպես վարվեն: Խնդիրը մեր մեջ է: Եվ կիսիլյովներին, բուշերին, օբամաներին, պուտիններին, նազարբաևներին հայհոյելով ոչինչ չի փոխվի: Դա մեր մեջ է: Մենք մեր պահվածքով թույլ ենք տալիս, որ յուրաքանչյուրն իրեն տեր զգա Հայաստանում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Անկեղծ ասած, երբ ԱԺ միջանցքներում տեսա այն աննկարագրելի սպասումը, որ պատել էր իմ որոշ պատգամավոր գործընկերների ու նաև լրագրողների, մի պահ ինձ թվաց, թե Դալայ Լաման է գալու Ազգային ժողով: Պարզվեց՝ Կիսելյովն է: Ինձ համար անհասկանալի է նման մարդուն Հայաստան հրավիրելու իմաստը և նպատակը, քանի որ անձամբ ես հիշյալ անձի հաղորդումները դիտելուց անձնական խորը նողկանք եմ ապրում, քանի որ այնտեղ առկա քծնանքի և ստորաքարշության այն դոզան, որ կա առ Պուտինը, չկար նույնիսկ ԽՍՀՄ-ում, և Բրեժնևին, Անդրոպովին, Չեռնենկոյին խորհրդային քարոզչամեքենան նման ստորաքարշ ձևով չէր քծնում, ինչպես Կիսելյովը՝ Պուտինին:
Տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի և խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանի և Միքայել Մանուկյանի հետ:
Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին հաղորդել է, որ նախագահները քննարկել են հրադադարի համար անհրաժեշտ քայլերն ու Ուկրաինայի արեւելքում իրավիճակի խաղաղ կարգավորման հարցեր:
«Եթե դուք ինձ հարցնեք` ինչպիսի՞ն կլիներ վիճակը, եթե մենք ճիշտ ուղիով գնայինք, ապա մենք չէինք լինի ո՛չ Մաքսային միության, ո՛չ էլ Եվրամիության անդամ, մենք կլինեինք ուրույն երկիր, որն իր առաջնորդությամբ արդեն ինտեգրած էր լինելու ողջ Կովկասը, բայց լիդեր էր լինելու ոչ թե այն պատճառով, որ մենք` հայերս, «ամենագողական» տղերքն ենք ու ամենալավ թալանչիները, այլ զուտ այն պատճառով, որ այն ժամանակ մենք ամենաբարձր բարոյական սկզբունքները կրողն էինք և կարող ենք մեզ բարեկամ դարձնել և ամբողջականացնել ողջ տարածաշրջանը»,- ասում է Աշոտ Մանուչարյանը:
«Հայաստանի հիմնական խնդիրը գործող վարչախմբի գոյությունն է: Այն 12-ը, որ նրանք թվարկել են` ավել է, թե պակաս, դա էական չէ: Միևնույն է, եթե ինչ-որ բան անեն, իմիտացիոն բաներ են անելու, ոչինչ չի փոխվելու: Ես բազմիցս ասել, եմ, որ ոչ իշխանական քառյակի գոնե կեսը ուղղորդվում է իշանության կողմից, դրա համար, որևէ լավ բան սպասել, ինձ թվում է` սխալ կլինի»:
«Իհարկե, չեն բավարարում մեզ այդ 12 կետերը, տարբեր կետեր կարելի էր գրել, բայց ցանկացած պարագայում բավարարելու կամ չբավարարելու խնդիր չկա, քանի որ 4 խմբակցությունների կողմից է հայտարարություն եղել, իսկ այդ դեպքում որոշակի փոխզիջումների և լրացումների արդյունքում է նմանատիպ փաստաթուղթ ընդունվում»,- 168.am-հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով այն հարցին` արդյոք բավարարո՞ւմ են իրենց քառյակի ներկայացրած 12 կետից բաղկացած պահանջները:
Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել Կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Կազմակերպության Վիեննայի գրասենյակի և Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Լի Յոնգի, Միջուկայի զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի (CTBTO) գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գործադիր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ:
«Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի միջև միշտ եղել են շատ նորմալ և գործընկերային հարաբերություններ, և դրանք այսօր էլ շարունակվում են, և ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որ մեր մեջ կա մրցակցություն կամ հակադրություն»,- ասում է Հովհաննես Մարգարյանը:
Այդ մասին Դոլգովը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Դրա շնորհիվ այն պատմության մեջ կմտնի որպես ամենաթանկարժեք առաջնություն:
«Հայաստանում միայն պետք է զարգանան հայկական դպրոցները, մեր կրթությունը հայեցի է, և մենք կարիքը չունենք որևէ երկրի լեզվով այստեղ մեծածավալ կրթական ինչ-որ ծրագրեր իրականացնենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Դմիտրի Կիսելյովի հայտարարությունների մասին, թե Հայաստանում չկան ռուսական դպրոցներ և Հայաստանի հետաքրքրության շրջանակում պետք է լինի ռուսական դպրոցներ ունենալը:
Հունիսի 17-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը խորհրդարանում կազմակերպում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրցման հարցով լսումներ: Այս մասին այսօր ԱԺ նիստի ավարտին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հունիսի 18-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ:
Պահանջների ուռճացումը չի ազդի Իրանի վճռականության վրա, ով պաշտպանելու է միջուկային ոլորտում իր իրավունքները:
«Հայաստանյան հասարակությունն ավանդաբար ռուսամետ է։ Վերջին 13 տարիներին անցկացված բոլոր սոցհարցումները վկայում են, որ Հայաստանում մեծ համակրանք են տածում (բնակչության ավելի քան 74 տոկոսը) Ռուսաստանի նկատմամբ և վստահում են ռուսական արտաքին քաղաքականությանը»,- ասում է Արամ Սաֆարյանը՝ ընդգծելով նաև, որ հայերը շատ են գնահատում քաղաքական կայունությունը, ինչը հնարավորություն է տալիս ապրել Հարավային Կովկաս կոչվող բարդ, թեժ տարածաշրջանում։
Իրաքի խորհրդարանի նիստում պետք է քննարկվի երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի առաջարկը՝ կապված Մոսուլի դեպքերի հետ:
Ռոուհանին ընդգծել է, որ դրա նպատակը երկու երկրների միջև փոխգործակցության ուժեղացումն է և տարածաշրջանում քայլերի համակարգումը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
«Ես այդ մարդկանց չեմ մեղադրում, ես մեղադրում եմ մեզ, որ մենք հասել այն վիճակին, որ նրանց թույլ ենք տալիս գալ և այդպիսի խրատներ կարդալ մեր գլխին,- ասաց Ավետիք Իշխանյանը: – Եթե Կիսելյովն իրեն թույլ է տալիս գալ Հայաստան, այդպիսի արտահայտություններ անել և մեզ ասել, թե մենք ինչ պետք է անենք, դա Կիսելյովի մեղքը չէ, դա Հայաստանի իշխանությունների մեղքն է, որ թույլ են տալիս նրան այդպես խոսել: Այդ մարդը զգում է, որ կարելի է այդպես խոսել և դասեր տալ Հայաստանի քաղաքական վերնախավին…»:
Բուրջանաձեն նման կերպ է մեկնաբանել նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերայի հայտարարությունը:
Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ իրենք ներկա դրությամբ չեն կարող Վրաստանին առաջարկել ԵՄ-ին անդամակցություն:
Ըստ նրա՝ երկրորդ խնդիրը վերաբերում է արարողակարգային ընդունելությանը, երբ ԱԺ-ի գլխավոր մուտքի դարպասները բացվում են, և ինչ-որ մեկը նման ընդունելության է արժանանում, մինչդեռ բոլորովին վերջերս ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորությամբ 10-12 պատգամավորների պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանում էր և 2.5 ժամ տևեց, մինչև օդանավակայանից հասան հյուրանոց
Ասոցացման համաձայնագիրը բաց փաստաթուղթ է, որում չկա որևէ գաղտնի, քողարկված բան:
Այս մասին նշված է երեկ ԼԺՀ-ի տարածած համապատասխան հայտարարությունում:
Մենք չենք էլ քննարկել խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը, քանի որ չենք կարծում, թե գործը հասել է դրան:
Կանայք հայտարարել են, որ մտադիր են զենքը ձեռքներին դիմակայել «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:
Քրդերի հաղորդմամբ՝ ներկա դրությամբ քաղաքում չի մնացել կառավարական բանակի որևէ զինծառայող: