Բաժիններ՝

Լավրովը չի տեսնում Դոնբասում խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտություն

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի բարձրացնում Ուկրաինայում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը.

«Մենք չենք էլ քննարկել խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը, քանի որ չենք կարծում, թե գործը հասել է դրան: Դեռ պահպանվում է նրա հույսը, որ բռնությունները կասեցնելու մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունը կյանքի կկոչվի և կսկսվեն բանակցություններ:

Ամեն ինչ գտնվում է ուկրաինական կողմի ձեռքում: Մենք գիտենք, որ հարավ-արևելքի աշխարհազորայինները պատրաստ են կրակի դադարեցմանը, սակայն առաջին քայլը, սովորության համաձայն, պետք է կատարեն կիևյան իշխանությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30