Բաժիններ՝

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բանակն իր վերահսկողությունն է հաստատել Քիրքուքի վրա

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բանակը՝ Փեշմերգան (թարգմանաբար՝ մահապարտ) իր վերահսկողության տակ է առել Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքը:

Քրդերի հաղորդմամբ՝ ներկա դրությամբ քաղաքում չի մնացել կառավարական բանակի որևէ զինծառայող, քանի որ կառավարական բանակը «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալների ճնշման ներքո նահանջում է դեպի հարավ:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ իսլամականները գրավել էին Նինվե նահանգի կենտրոն Մոսուլ քաղաքը և Սալահ ադ-Դին նահանգի կենտրոն Տիկրիտը: Վերջին տվյալներով՝ մարտերն ընթանում են Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 125 կիլոմետր հեռավորության վրա ընկած Սամարրա քաղաքի մոտ:

Իրաքյան բանակը նահանջում է, բազմաթիվ զինծառայողներ գերի են ընկել: Մոսուլի ու Տիկրիտի գրավումից հետո լուրեր էին շրջանառվում, որ իսլամականները մտադիր են գրավել նաև Քիրքուքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30