Իլհամ Ալիևը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորել է Պուտինին

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ կապված Ռուսաստանի օրվա հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:

Ալիևը նշել է, որ ներկայիս Ռուսաստանը ժամանակակից պետություն է, որը նշանակալից հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական ու հասարակա-քաղաքական ոլորտներում: Ալիևի խոսքերով՝ Պուտինի ղեկավարության ներքո իրագործվող մասշտաբային վերափոխումները նպաստում են երկրի հետագա զարգացմանը:

Ալիևը համոզվածություն է հայտնել, որ ռուս-ադրբեջանական բազմապլան փոխգործակցությունն ու ռազմավարական գործակցությունը կշարունակվեն ու կամրապնդվեն հետագայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30