Ռուբեն Հակոբյան. Կիսիլյովներին, բուշերին, օբամաներին, պուտիններին, նազարբաևներին հայհոյելով ոչինչ չի փոխվի

«Մենք ենք մեղավոր, որ մեր նկատմամբ այդպիսի պահվածք ունեն: Մեր այսօրվա կշիռը, որով այսօր ներկայանում ենք աշխարհին, ինչ-որ տեղ թույլ է տալիս, որ ամեն մեկը մտնի այստեղ ու իրեն տեր զգա: Դրա համար ես ոչ ոքի չեմ մեղադրում: Մենք ենք մեղավոր և մենք ենք թույլ տալիս, որ մեզ հետ այդպես վարվեն: Խնդիրը մեր մեջ է: Եվ կիսիլյովներին, բուշերին, օբամաներին, պուտիններին, նազարբաևներին հայհոյելով ոչինչ չի փոխվի: Դա մեր մեջ է: Մենք մեր պահվածքով թույլ ենք տալիս, որ յուրաքանչյուրն իրեն տեր զգա Հայաստանում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով ԱԺ-ում Ռուսաստանի նախագահի տեսակետները քարոզող «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարությունը, որ եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա և Հայաստանի անվտանգությունը կտուժի:

Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված, որ ոչ մի ընդդիմադիր ներկա չէր այդ հավաքին, Ռ.Հակոբյանը պատասխանեց, որ ինքն էլ է այդ նույն հայ-ռուսական հանձնաժողովի անդամ, սակայն իրեն չէին հրավիրել հանդիպմանը. «Ինչո՞ւ ինձ չեն տեղեկացրել, որ ես ներկա լինեմ: Այդ ի՞նչ ձևաչափ էր, ո՞վ էր որոշել այդ ձևաչափը: Դրա համար ես ասում եմ՝ մենք ենք մեղավոր»:

Տեսանյութեր

Լրահոս