ՕԵԿ-ը հանդիպել է ՀՅԴ-ի հետ
Այսօր, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում, տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի և խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանի և Միքայել Մանուկյանի հետ: Հանդիպման մանրամասների վերաբերյալ Replik.am-ի թղթակիցը զրուցեց Մհեր Շահգելդյանի հետ, ով նշեց, որ հանդիպման ընթացքում, ամրագրելով այս ոլորտում ընդհանուր մոտեցումների և տեսլականի առկայությունը, պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորել ընտրական բարեփոխումների հայեցակարգ, պլատֆորմ: Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ քննարկվել է նաև համատեղ աշխատանքի կազմակերպման ժամկետները և մեխանիզմները:
Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը նախաձեռնել է քաղաքական կոնսուլտացիաներ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և միջազգային կառույցների հետ, կապված ընտրական բարեփոխումների, մասնավորապես` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու հետ:
«Օրինաց երկիր» կուսակցություն