Բաժիններ՝

Ուկրաինան մինչև ընթացիկ տարեվերջ կարող է հասնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացմանը. Թոմբինսկի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Յան Թոմբինսկին հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունը կարող է սկսել բարեփոխումների գործընթացը մինչև Ասոցացման համաձայնագրի վավերացումը:

Նրա խոսքերով՝ Ասոցացման համաձայնագիրը բաց փաստաթուղթ է, որում չկա որևէ գաղտնի, քողարկված բան: Թոմբինսկին ընդգծել է, որ այն պետք է ստորագրվի հունիսի 27-ին: Նա կարծում է, որ ներկա դրությամբ Ուկրաինայի կառավարությանը ոչինչ չի խանգարում՝ սկսելու համար ինչ-ինչ վերակազմավորումներ:

Ուկրաինան ու ԵՄ-ը Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել են այս տարվա մարտի 21-ին: Թոմբինսկին հայտարարել է, որ հավատում է, որ մինչև այս տարեվերջ Ուկրաինան կարող է հասնել ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմի հաստատմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս