ԵՄ-ը կարող է ճարպակալումը ճանաչել որպես հաշմանդամության տեսակ
BBC-ի փոխանցմամբ՝ բարձր ատյանի եվրոպական դատարանը դիտարկում է այն գործը, որի շուրջ որոշումը կարող է նախադեպ դառնալ՝ ճարպակալումը որպես հաշմանդամության տեսակ ճանաչելու համար:
Դանիան դիմել է դատարան՝ խնդրելով դիտարկել երեխաներին խնամող տղամարդկանց գործը, որոնք վստահեցնում են, որ աշխատանքից հեռացվել են ավելորդ քաշի պատճառով:
Կարստեն Կալտոֆտը կշռում է մոտ 160 կիլոգրամ: Նա վստահեցնում է, որ դա չի խանգարում երեխաների հետ աշխատելուն: Դանիացի իրավաբանները դիմել են Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարան՝ խնդրելով պարզաբանել Կալտոֆտի գործին առնչվող եվրոպական օրենքների դրույթները:
Դատավորները պետք է վճռեն, թե արդյոք ճարպակալումը կարելի՞ է դասել հաշմանդամության հիման վրա խտրականության ցուցաբերմանը: Դատավճիռը պարտադիր կլինի ԵՄ-ի բոլոր երկրների համար: 2012 թվականին հարցումները ցույց տվեցին, որ Մեծ Բրիտանիայում ավելորդ քաշից տառապում է չափահաս բնակչության կեսից ավելին: