Բաժիններ՝

Իրաքյան բանակը զինյալներից ազատագրել է Տիկրիտ քաղաքը

Լիբանանյան Al Manar հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իրաքյան զորքերին հաջողվել է զինյալներին դուրս մղել Բաղդադից 140 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք ընկած Տիկրիտ քաղաքից:

Սալահ ադ Դին նահանգում իրականացված այդ գործողության հրամանատար, գեներալ Ալի ալ-Ֆրեյջին հայտարարել է, որ իրաքյան բանակի էլիտար զորամասերն ամբողջովին վերահսկում են Տիգրիս գետի ափին ընկած այդ քաղաքը և հետապնդում են «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:

Նշվում է, որ իրաքյան կողմը Սիրիային սահմանակից Անբար նահանգից զորքեր է փոխադրում Իրաքի հյուսիս-արմուտք: Իրաքի ռազմական հրամանատարությունը, ամենայն հավանականությամբ, պատրաստում է Մոսուլը զինյալներից ազատագրելու հատուկ գործողություն:

Իրաքի խորհրդարանի նիստում պետք է քննարկվի երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի առաջարկը՝ կապված Մոսուլի դեպքերի հետ: Մոսուլում բնակվում է 1.8 միլիոն մարդ, նրա հարյուր հազարավոր բնակիչներ մեկնել են Էրբիլ՝ քրդական ինքնավարության կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30