Բաժիններ՝

Հարավային Կորեայում «Սևոլ» լաստանավի կործանումից հետո պաշտոնանկ է արվել 7 նախարար

Հարավկորեական Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն «Սևոլ» լաստանավի կործանումից հետո, ինչի հետևանքով զոհվեց գրեթե 300 մարդ, վերափոխումներ է արել կառավարությունում՝ պաշտոնանկ անելով 7 նախարարի:

Դրանով իսկ Պակ Կին Խեն ձգտում է վերադարձնել կառավարության աշխատանքի հանդեպ վստահությունը, ինչը խաթարվել էր այս տարվա ապրիի 16-ին լաստանավի կործանումից հետո: Դրանք նախորդ տարվա փետրվարին Հարավային Կորեայի նախագահ դարձած Պակ Կին Խեի առաջին լուրջ փոփոխություններն են երկրի կառավարությունում:

Նա մասնավորապես նշանակել է տնտեսական հարցերով նոր փոխվարչապետ, կրթության, զբաղվածության, մշակույթի, գիտության, գենդերային հավասարության ու ընտանեկան հարցերով, անվտանգության հարցերով նախարարներ: Լաստանավի կործանման գործով ձերբակալվել է մոտ 20 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս