Բաժիններ՝

Իրաքում կանայք սկսել են համալրել ինքնապաշտպանական ջոկատների շարքերը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի Դիյալահ նահանգում ավելի քան 200 կին համալրել է ինքնապաշտպանական ջոկատների շարքերը: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Կանայք հայտարարել են, որ մտադիր են զենքը ձեռքներին դիմակայել «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներին: Կանանցով համալրված ինքնապաշտպանական ջոկատների միջուկը կազմում են «Իրաքի կանայք» շարժման անդամները:

Այն ստեղծվել է 2007 թվականին՝ խոչընդոտելու համար կանանց ու աղջիկներին ահաբեկչական խմբավորումների կազմում հավաքագրելուն: Դիյալահ նահանգը գտնվում է Բաղդադից դեպի հյուսիս-արևելք, նրա բնակիչները մտավախություն ունեն, որ սուննի զինյալները հարևան շրջաններից կարող են ներխուժել իրենց նահանգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30