Բաժիններ՝

Ինքնահռչակ ԼԺՀ-ն իր անկախության ճանաչման խնդրանքով դիմել է 13 երկրի՝ ներառյալ Հայաստանը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը (ԼԺՀ) իր անկախությունը ճանաչելու խնդրանքով դիմել է 13 երկրի և Ռուսաստանի երկու շրջանի: Այս մասին նշված է երեկ ԼԺՀ-ի տարածած համապատասխան հայտարարությունում:

ԼԺՀ-ն իր ճանաչման հարցով մասնավորապես դիմել է Ռուսաստանին, Աբխազիային, Բելառուսին, Հարավային Օսիային, Ղազախստանին, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությանը, Հայաստանին, Սիրիային, Սերբիային, Վենեսուելային, Կուբային, Չինաստանին ու Նիկարագուային, ինչպես նաև Չեչնիային ու Ինգուշեթիային:

Իր խնդրանքում ԼԺՀ-ը հենվել է 2014 թվականի մայիսի 11-ին անցկացված հանրաքվեի արդյունքների, պատմական ու քաղաքական նախադրյալների, գոյություն ունեցող միջազգային-իրավական նախադեպերի, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանք տածելու և այլնի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30