Բաժիններ՝

Պուտինն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակի կարգավորման իր ծրագրերի մասին»,-ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` ավելացնելով, որ քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր:

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին հաղորդել է, որ նախագահները քննարկել են հրադադարի համար անհրաժեշտ քայլերն ու Ուկրաինայի արեւելքում իրավիճակի խաղաղ կարգավորման հարցեր:

«Կողմերը քննարկել են Ուկրաինայի արեւելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Պյոտր Պորոշենկոյին ծրագիրը: Նախագահներն անդրադարձել են այն քայլերին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հրադադարի եւ իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս