Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն ամբողջովին մերժում է մեղադրանքի բոլոր կետերը առաջին նախնական դատական լսումների ընթացքում:
Հունաստանն իր վարկատուների հետ համաձայնության է եկել ֆինանսական օգնություն ստանալու պայմանների շուրջը, ինչի մասին հայտնել է The New York TImes-ը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում երկրի վարչապետի պաշտոնում կարող է նշանակել կնոջ:
Լյուքսեմբուրգում կյանքի 93-րդ տարում վախճանվել է խորհրդային մանկական եւ պատանեկան գրականության դասական Անատոլի Ալեսքինը:
Եվրամիությունը չի դիմանա ընտրություններում Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի հաղթանակի հետեւանքներին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Նուրսել Այդողանը, ով կալանքի տակ էր վեց ամիս և ազատ էր արձակվել ապրիլի 21-ին, կրկին կալանավորվելու է:
Ընտրությունների շահառուներ մնացել են լյումպենը՝ փող և տեսարաններ սիրող ապագաղափարական հատվածը, և նրան մանիպուլացնող սոցիալական մի շերտ, որի համար ընտրությունը փող աշխատելու, բիզնես ու պաշտոն ունենալու միջոց է: Ակնհայտ է, որ քաղաքական համակարգի և հանրության նման առերեսումը բերում է ընտրական համակարգի, քաղաքական հարաբերությունների մարգինալացման:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին այս պահին տեղեկություն չկա: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում, որ երկրում տվյալների բազաներ ստեղծվեն արմատականների եւ այլ անձանց վերաբերյալ, որոնք անկարգություններ են կազմակերպում պաշտոնապես թույլատրված ակցիաների ընթացքում:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իբրահիմ Այհանն ազատ է արձակվել:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ այս զորավարժությունը ուղերձ է ոչ միայն Հայաստանին և Արցախին, այլ նաև Իրանին, Ռուսատանի Դաշնությանը. «Նման սերտ հարաբերությունները վտանգում են նաև այդ երկրների շահերը…»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:
Ապրիլի 26-ից 28-ը Թբիլիսիի «Աստորիա» հյուրանոցում կայացավ հայ-ադրբեջանական հանդիպում, որին մասնակցում էին հիմնականում Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի ու Թովուզի շրջանների գյուղապետեր և համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կգլխավորի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:
Քաղաքացին երկրի նախագահին հարցով է դիմում․ «Ինչո՞ւ Դուք մեզ ցավակցություն չհայտնեցիք Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ»։ Իսկ նախագահը, նստելով ոտքը ոտքին գցած, հավաքված հանրության հանդեպ հարգանք չտածող դիրքով և կեցվածքով, խոսում է «մեծ մարդկային ողբերգության մասին»։ Եվ ահա պատասխանը․
ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը Սիրիայի օդաթռիչքարանին հասցված հրթիռահարվածը համարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին մատուցված «զվարճանքը ընթրիքից հետո», որը կայացել է ապրիլի 7-ին Ֆլորիդայի «Մար ա Լագո» կալվածքում։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Յուրի Խաչատուրովին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:
Գուամում տեղաբաշխված ամերիկյան В1В Lancer երկու ռազմավարական ռմբակոծիչներ են մասնակցել ԱՄՆ-ի ավիացիոն հարվածային խմբի եւ Հարավային Կորեայի զինվորականների համատեղ զորավարժություններին, ինչի մասին հայտնել է Ռյոնհապ գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության մի ներկայացուցչի:
Վենեսուելական ընդդիմության կողմնակիցները մայիսի լույս 2-ի գիշերը դատարկ կաթսաների երթ են կազմակերպել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում։
Ներկայում պայմաններ չկան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպման համար:
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում դիմակավոր անձինք հարձակում են գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Cheyenne ատոմային հարվածային սուզանավը մայիսի 2-ին մտել է Ճապոնիայի Կյուսյու հարավարեւմտյան կղզու Սասեբո ռազմածովային բազա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր մայիսի 2-ին հեռախոսազրույց անցկացնել Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը երկրի քաղաքացիների համար նոր նախազգուշացում է հրապարակել Եվրոպա ուղեւորությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ այնտեղ պահպանվում է ահաբեկչական գործողությունների սպառնալիքը, տեղեկացնում է BBC-ին:
«Միջոցառման նպատակն է Բրյուսելի հայ համայնքին ներկայացնել սիրիահայության դիմագրաված մարտահրավերները: Սրբազանը ներկայացրել է կրոնական առումով իրենց ակնկալիքները, թե ո՞ւր են հասել և ի՞նչ կարելի է անել սիրիահայության համար: Կարապետ Յուզբաշյանն էլ ներկայացրել է սիրիահայության խնդիրները: Բելգիայի հայ համայնքն էլ փորձել է նյութական օժանդակությամբ օգնել սիրիահայերին»,- ասաց նա:
Իշխանության ներսում վարչապետ Կարեն Կարապետյանն ավելի ու ավելի սուր հակասությունների կիզակետում է հայտնվում: Ընդ որում, այդ հակասությունները գնալով նորանոր երանգներ ու ոլորտներ են ընդգրկում:
Ադրբեջանցի ակտիվիստ Մեհման Հալանդարովին, ով համարվում է քաղբանտարկյալ, կալանավայրում մահացած են հայտնաբերել: Նրա բարեկամների և ընկերների խոսքերով, հնարավոր է Հալանդարովն ինքնասպանություն է գործել:
Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում ունենալու է 85-90 պատգամավոր, որոնք ենթարկվելու են անձամբ իրեն: Ընդ որում, այս պատգամավորները լինելու են ոչ միայն ՀՀԿ, այլեւ մյուս խմբակցություններում եւ անհրաժեշտ պահի գործելու են ըստ նրա հրահանգի:
Մինչ կփորձեինք հասկանալ, թե ինչ է կատարվում, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ այսօր Ադրբեջանն ու Թուրքիան Ադրբեջանի տարածքում համատեղ զորավարժություններ են սկսել: Վարժանքներին ներգրավվել են զրահատեխնիկա, հրետանային համակարգեր, ականանետներ, ռազմաօդային ուժերի հարվածային եւ բեռնատար ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, զենիթահրթիռային համալիրներ: Զորավարժությունը կավարտվի մայիսի 5-ին:
«Այսօր պաշտպանվող բանակից փոխակերպվել ենք մի բանակի, որը կարող է լուծել մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգության հետ կապված ցանկացած խնդիր` Ադրբեջանի տարածքի ցանկացած կետից, եթե մեր հայրենիքի հանդեպ սպառնալիք լինի», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Արցախի Հանրապետական կուսակցության համանախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, ղարաբաղցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը: