Վրաստանի քաղաքացիության շնորհման վիճակագրություն. որ երկրերն են հայտվել տասնյակում
Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2025 թվականին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 2333 մարդու, ինչը 1254-ով պակաս է 2024 թվականի ցուցանիշից (3587)։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
2025 թվականին քաղաքացիություն ստացողների մեջ ըստ երկրների ամենամեծ թիվը կազմել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները՝ 1393 մարդ (գրեթե 60%)։
Տասնյակն ըստ երկրների բաշխվել է հետևյալ կերպ.
• Ռուսաստանի Դաշնություն – 1393
• Գերմանիա – 296
• Ուկրաինա – 114
• Հայաստան – 104
• ԱՄՆ – 81
• Իսրայել – 71
• Թուրքիա – 62
• Հունաստան – 43
• Միացյալ Թագավորություն – 23
• Այլ երկրներ – 132
Ըստ վիճակագրական տվյալների` վերջին 11 տարում Վրաստանի քաղաքացիություն է ստացել ընդհանուր առմամբ 39 հազար 61 մարդ։
Տարեկան վիճակագրությունը (2015-2025 թթ.).
• 2015 – 4016
• 2016 – 4879
• 2017 – 4447
• 2018 – 4019
• 2019 – 2991
• 2020 – 2324
• 2021 – 2485
• 2022 – 4869
• 2023 – 3111
• 2024 – 3587
• 2025 – 2333։



