«ԵՄ-ն Brexit-ից հետո չի դիմանա ընտրություններում Մարին լե Պենի հաղթանակին». Ֆրանսիայի վարչապետ
Եվրամիությունը չի դիմանա ընտրություններում Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի հաղթանակի հետեւանքներին: Այս կարծիքը Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը հայտնել է Libռration թերթի մայիսի 3-ի հատուկ թողարկման մեջ:
«Իր կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց թուլացած ԵՄ-ն չի դիմանա նոր հարվածին՝ Ֆրանսիայում բացահայտ եվրատյաց դիրքորոշմամբ կառավարության իշխանության գալու տեսքով»,-Ֆրանսիայի վարչապետի հայտարարությունից մեջբերում է արել Reuters գործակալությունը:
Քաղաքական գործիչը նաեւ վերստին հորդորել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել «Հառաջ» շարժման հիմնադիր, կենտրոնամետ Էմանուել Մակրոնի օգտին: Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված – մայիսի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։