Այն եղել է ոչ թե Ն. Զոհրաբյանի կողմից, այլ հայտարարության մեջ շեշտվել է Գագիկ Ծառուկյանի անունը: Այսինքն՝ սա դաշինքի միասնական առաջարկն է եղել։ Արդյունքում եղավ այն, ինչ կանխատեսելի էր շատ վաղուց։ Ինձ համար անընդունելի էր ընտրություններին մասնակցել ուղղակի մասնակցության համար։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոստացել է անել այնպես, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը «զղջա» իրենց մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ տալու որոշման համար:
Սահմանադրական դատարանում անցած եռօրյա լսումները չափազանց օգտակար էին Հայաստանում պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ իրավապահ մարմինների կողմից դրա պարտակման իրողության բացահայտման համար։
Այսօր Մոսկվայում տեղի կունենա Լավրով, Նալբանդյան, Մամեդյարով եռակողմ հանդիպումը, որի ընթացքում ըստ նախնական հաղորդագրության, պետք է քննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը պետք է ավարտվի ոչ թե պարզապես նրա պարտությամբ, այլ ստորացուցիչ պարտությամբ:
Խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կուսակցությունները գրեթե դադարեցրել են միմյանց հետ շփումները, եւ ակնհայտ է, որ նրանք հազիվ թե տեսանելի ապագայում շարունակեն իրենց համագործակցությունը: Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ «Համախմբում» եւ «Ժառանգություն» կուսակցությունները գնան ինքնալուծարման ճանապարհով:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պլանավորում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արծարծել ԿԺԴՀ-ի նկատմամբ «հետագա զգալի միջոցների» ձեռնարկման անհրաժեշտության հարցը այդ երկրի կողմից միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների մշակումը շարունակելու դեպքում:
Ադրբեջանն ի վերջո հասավ իր նպատակին՝ այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպումը արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ադրբեջանը երկու անգամ այդ մասին հայտարարեց հունվարից ի վեր, Հայաստանը երկու անգամ էլ մերժեց:
Չորս մարդ է ձերբակալվել Լոնդոնի Ուիլեսդենի շրջանում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում, եւս մեկ կասկածյալ կին վիրավորվել է:
«Հառաջ» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը պետության ղեկավար ընտրվելու դեպքում մտադիր է առանահերթ կարեւորություն տալ Գերմանիայի հետ սերտ հարաբերությունների հաստատմանը:
Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դարձյալ ասել է, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության փաստաթուղթ: Մեզ հաջողվել է պարզել, որ Սերժ Սարգսյանը նախօրեին մեկ անգամ էլ է հանդիպել Գագիկ Ծառուկյանին:
«Բռնությունը, որն ուղղված է ժողովրդավարության ինստիտուտների եւ ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների դեմ, անհանդուրժելի է»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, որին 1,5 հայ մլն տղամարդ, կին և երեխա 1915-1923 թվականներին զոհ գնաց թուրքական Օսմանյան կայսրության ցեղասպանական գործողություններին»,- նշվում է բանաձևի սկզբում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ն չի ցանկանում պատգամավորի մանդատ տալ Տավուշի մարզի թիվ 13 ընտրական տարածքի ռեյտինգային թեկնածու Սուրեն Մանուկյանին: Վերջինս այդ ընտրատարածքում ՀՅԴ-ի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ՝ 5391 ձայն է ստացել:
Երեւանի դպրոցների ձայնահավաք տնօրենները դաս են քաղել Դանիել Իոաննիսյանի գաղտնի ձայնագրությունից եւ ավագանու ընտրությունների շրջանում շատ զգուշավոր են գործում: Թեեւ, ըստ սովորույթի, նրանք ժողովներ են անում կոլեկտիվների հետ, հորդորում ընտրել ՀՀԿ-ին, սակայն ցուցակագրումներ չեն անում, խուսափում են ապացույցներ ստեղծելուց, ավելին՝ հորդորում են կոլեգաներին անծանոթների հետ չխոսել ընտրական թեմայով, առավել եւս՝ հեռախոսով:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի գլխավորած համալիր հանձնաժողովը ստուգել Է ուսումնական գործընթացի կազմակերպումն ու մարտական պատրաստվածությունը Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում, ինչպես նաեւ զորամիավորման ստորաբաժանումների նախ ապատրաստումը ուսուցման ամառային շրջանի սկսվելուն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դժգոհությամբ է արձագանքել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը և դրա վերաբերյալ հայտարարություն տարածել:
Չէ, շնորհակալություն հայտնեք ԸՕ-ի վրա օր ու գիշեր աշխատողներին, շնորհակալություն հայտնեք էն կամքին, որը ցուցաբերեցինք ընտրական գործընթացների հետ կապված: Հիմա ՕՐՕ-ն կամ մյուսը, եթե փաստեր չկան, ի՞նչ անեն:
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Թուրքիային կրկին մոնիտորինգի ենթարկելու մասին որոշմանը: Թուրքական «Karar.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Բահչելին կարծիք է հայտնել, որ Թուրքիան հասել է մի շրջադարձային կետի, երբ անհրաժեշտ է բազմակողմանիորեն վերանայել Եվրոպայի հետ հարաբերությունները:
Դիարբեքիրում 2007թ. հիմնված «Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի» (ԺՀԿ-DTK) համանախագահ, քաղաքական գործիչ Հաթիփ Դիջլեն քրդերի դեմ Թուրքիայի կառավարության ներկայիս գործողությունները նմանեցրել է հայերի դեմ 100 տարի առաջ երիտթուրքերի վարած քաղաքականության հետ:
Այդ իրավիճակի վառ վկայությունը խորհրդարանի ընտրությունից հետո տարածված ձայնագրությունն էր «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների ժողովից, որտեղ քննարկվում էր սեփականատեր Արտակ Սարգսյանի՝ «ՍԱՍ-ի Արտակի» համար ձայն բերելու խնդիրը: Այդ ձայնագրության ֆոնին Կարեն Կարապետյանի հանձնարարությունը դառնում է առավել ուշագրավ՝ ստանալով նոր երանգ՝ ինտրիգի իմաստով:
Դաշնակցության» հետ Հանրապետական կուսակցության հերթական կոալիցիան մնում է անորոշության մեջ այն առումով, որ դեռ չի կոնկրետացվում, թե այս անգամ որ նախարարություններն են տալու նրանց, քանի նախարարություն են տալու, եւ ովքեր են լինելու ՀՅԴ նախարարները:
ԲՀԿ-ում արդեն հայտնի է պատգամավորների ցանկը, որ մտնելու է ԱԺ: Ֆրակցիայի քարտուղար է լինելու Վահե Էնֆիաջյանը: Պառլամենտում կլինեն ցուցակի կանայք, որովհետեւ նրանց տեղաշարժելը գենդերային օրենքի խախտում կնշանակի:
Մայիսի 1-5-ը տեղի են ունենալու Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժություններ: Թուրքական ԶՈՒ-ի անձնակազմն արդեն ժամանել է Ադրբեջան, այն գլխավորում է գնդապետ Հաքան Աչըքեզը, ով կարևորել է համատեղ զորավարժությունների անցկացումը և ընդգծել, որ «ձեռք բերված փորձը դրական ազդեցություն կունենա ապագա պլանների վրա»:
Ասում են, թե Զարուհի Փոստանջյանին ի սկզբանե` կուսակցություն ստեղծելիս, քաղաքական պայքարի մեջ մտնելիս, խստորեն զգուշացվել է` շատ չտրվել կրեատիվին, պահել խաղի կանոնները, չասել` «կհամտեսենք սրա արյունը, կուտենք նրա հրեշներին», խաղաքարտերը շուտ չբացել:
Մեծ Բրիտանիայի Albanwise ներդրումային ընկերությունը Հյուսիսային Յորքշիրի կոմսությունում գնել է Ուեստ Հեսլերթոն գյուղը, որը մեկ տարի առաջ վաճառքի էր հանվել 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 26 միլիոն դոլար) մեկնարկային գնով:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ այս հանդիպման արդյունքում կազմակերպվի Սարգսյան-Ալիև բարձր մակարդակի հանդիպում, Ռարը պատասխանեց, որ գրեթե բացառում է այդ հնարավորությունը, քանի որ բանակցության առարկան հստակ չէ նույնիսկ Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպման դեպքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իշխանության ղեկին լինելու առաջին 100-օրվա գործունեության համար իր վարչակազմին նշանակել է «գերազանց»:
Ձերբակալված բլոգերճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը Բաքվի մեկուսարանում հանդիպել է փաստաբանին: