Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից սահմանադրական հանրաքվեի ժամանակ անկնիք քվեները վավեր ճանաչելու մասին որոշման դեմ ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը պատրաստվում է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողով:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտե, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության առջև դրված խնդիրները, ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա ծրագրերը:
Ուկրաինայի պետական «Օշչադբանկը» բռնագրավում է 1,5 միլիարդ դոլար, որը պատկանում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ նրա զինակիցներին:
ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները չի քննարկի նախքան հանրակցությունից դուրս գալու պայմանների վերաբերյալ որոշման ընդունումը:
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Հակադարձ համեմատական դիրքորոշումներ ունեն Հայաստանը և Ադրբեջանը: Այն, ինչ Երևանն այս մի տարի խոսում է՝ մեխանիզմների տեղադրման և իրագործման մասին, Ադրբեջանը, փաստորեն, ոչ մի քայլի ընդառաջ չի գնում, որ բանակցություններ սկսվեն:
Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պլանավորում է 9 տոկոսով կրճատել աշխատակիցների հաստիքակազմը:
Տ. Մուկուչյանը նշեց, որ նոր խորհրդարանի մանդատների բաշխումը եղել է, այսինքն՝ թե քանի կուսակցություն քանի մանդատ է ստանում, այժմ անվանական պետք է գրանցեն պատգամավորներին։
«Մենք համաձայն չենք, որ Լեհաստանն այդ կերպ օգտագործվի ընտրարշավում»,-նշել է կառավարության մամուլի քարտուղար Ռաֆալ Բոխենեկը: «Այդ խոսքերը ցույց են տալիս, որ ԵՄ-ում տակավին կենդանի են հովանավորական միտումները, որոնք բացասաբար են ազդում ազատ շուկայի զարգացման վրա եւ հակասում են ԵՄ-ի արժեքներին»,-նշել է նա:
Տ.Մուկուչյանը տպավորություն է ստացել, որ հայտարարվել է գործի էջերի քանակ, ապա փորձել են ցանկացած միջոցով լցնել այդ էջերը։ Նրա խոսքով՝ ապացույցների ձեռքբերման հնարավորություն բոլորն ունեցել են, ոչ ոք չի խանգարել դիմում-բողոքներ ներկայացնել, և, եթե չի ներկայացվել որևէ դիմում, ուրեմն չի եղել որևէ խոչընդոտ։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն քվեարկել է կազմակերպության գործող նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին, ինչի մասին ասված է կազմակերպության՝ ապրիլի 28-ին տարածված պաշտոնական հայտարարության մեջ:
ՍԴ-ն գտնում է, որ դիմող կողմը չի իրականացրել օրենքով սահմանված կարգով և ժամկետում որևէ իրավաչափ գործողություն և գործում առկա չէ ապացուցողական նշանակություն ունեցող որևէ փաստական հիմք, մասնավորապես՝ դատական ակտ։
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան (նստավայրը՝ Մոսկվա):
Բրյուսելին անհրաժեշտ է մշտական շփում ունենալ Թուրքիայի հետ, բայց ԵՄ-ին այդ երկրի անդամակցության մասին խոսք լինել չի կարող:
Առնվազն հարյուր մարդ, այդ թվում 22 ոստիկան եւ Մակեդոնիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) երեք պատգամավոր, վնասվածքներ են ստացել խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով, ինչի մասին հայտնել է Սերբիայի ՌՏՍ հեռուստառադիոալիքը:
«Սա վակուումում գտնվող տեխնիկական գործընթացի վերաբերյալ քննվող վեճ չէ։ Օրինականությունը, որը դրվում է այս գործի քննության ֆոկուսում, չի կարող որպես այդպիսին, միայն տեխնիկական նորմերի պահպանմամբ, լինել այս դատարանի համար հետաքրքրող միակ առարկան»,- այսօր ՍԴ-ում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննության ժամանակ հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն իր ելույթում։
Միաժամանակ նա նաեւ նշում է, որ զոհեր եղել են եւ թուրքերի, եւ քրդերի շրջանում, ինչը նույնը կլիներ, եթե, օրինակ, Անգելա Մերկելը Հոլոքոստը հիշատակելիս ասեր, որ այդ ժամանակ զոհվել են նաեւ գերմանացիներ:
Տեղական ժամանակով ժամը 10:40-ին երկրաշարժին նախորդել է 3.3 մագնիտուդով մեկ ցնցում:
Վաշինգտոնը պատրաստ է ուղղակի բանակցություններ վարել Փենյանի հետ՝ նպատակ ունենալով կարգավորել Կորեական թերակղզու ներկայիս ճգնաժամը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտոնբերգը նախազգուշացրել է Թուրքիային հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում սկսված ձերբակալությունների, կալանավորումների ու աշխատանքի ազատումների հարցով:
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը կոչ է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Թուրքիային մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ տալու հարցին սառնասրտորեն մոտենալ:
«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենն ընտրողների առջեւ պարտավորություն է ստանձնել իշխանության գալու դեպքում անզիջում պայքար մղել ահաբեկչության դեմ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ադրբեջանը ներկայացնող Փոլադ Բյուլբյուլօղլին ապրիլի 27-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակ խայտառակ իրավիճակում է հայտնվել:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը մայիսի 7-ին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում սատարելու է En Marche! շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին: Այս մասին նշվում է խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի՝ Մակրոնին ուղղված նամակում:
Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կառավարությանը Սիրիայում չհամաձայնեցված գործողություններ իրականացնելու համար, որը վտանգել է այնտեղ գտնվող ամերիկացի զինվորների կյանքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ցանկանում է, որ Հարավային Կորեան մեկ միլիարդ դոլար վճարի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի համար:
Այն եղել է ոչ թե Ն. Զոհրաբյանի կողմից, այլ հայտարարության մեջ շեշտվել է Գագիկ Ծառուկյանի անունը: Այսինքն՝ սա դաշինքի միասնական առաջարկն է եղել։ Արդյունքում եղավ այն, ինչ կանխատեսելի էր շատ վաղուց։ Ինձ համար անընդունելի էր ընտրություններին մասնակցել ուղղակի մասնակցության համար։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոստացել է անել այնպես, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը «զղջա» իրենց մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ տալու որոշման համար:
Սահմանադրական դատարանում անցած եռօրյա լսումները չափազանց օգտակար էին Հայաստանում պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ իրավապահ մարմինների կողմից դրա պարտակման իրողության բացահայտման համար։