Եթե 2024-ին քաղաքական կամք չցուցաբերեինք, այստեղ հիմա այլ իրադրություն կլիներ. Փաշինյանը՝ Կիրանցում սահմանազատված հատվածների մասին

Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ եթե ՀՀ-ն 2024 թվականին քաղաքական կամք չցուցաբերեր և Ադրբեջանի հետ Տավուշի մարզի սահմանային հատվածներում սահմանազատում չիրականացներ, ապա, մասնավորապես, Կիրանց գյուղի հատվածում իրադրությունը կարող էր ամբողջությամբ այլ լինել:

Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքի իր էջում՝ ցուցադրելով Տավուշի մարզի Սարիգյուղ-Կիրանց ճանապարհահատվածն ու տեղում իրականացված և իրականացվող շինարարական աշխատանքները:

‹‹Եթե մենք 2024 թվականին քաղաքական կամք չցուցաբերեինք և ի հեճուկս հասկանալի անհանգստությունների, խմորումների և անկայունության՝ հստակ մեր գծած ռազմավարությամբ չգնայինք, ապա բոլորովին ուրիշ հարց է, թե այստեղ ինչ կլիներ. ես չեմ էլ ուզում դրա մասին խոսել, ես ուզում եմ խոսել այն մասին, թե ինչ կա այստեղ հիմա:

Այստեղ կա խաղաղություն, անվտանգություն, զարգացող բնակավայրեր, որոնք նախկին հաղթական շրջանում եղել են հուսահատության եզրին, և այս գյուղերում անկախության շրջանում նույնիսկ տներ չեն կառուցվել, իսկ հիմա տասնյակ տներ են կառուցվում››,-նշել է նա:

Փաշինյանը համոզմունք է արտահայտել, որ այժմ Ադրբեջանի հետ սահմանազատված հատվածներով անցնելիս մարդիկ այլևս չունեն նախկին անհանգստությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930