Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իրականությանը չի համապատասխանում:
«Ադրբեջանական պատվիրակությունը շարունակելու է անել այն, ինչ ավանդաբար. փորձելու է լոբբինգ անել, մարդ գնել, քվեարկություն, քվեներ գնել, այլ հարց է, թե հայկական պատվիրակությունն ի հակակշիռ դրա՝ ինչ է անելու կամ դա ինչպես է կանխելու»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իդլիբի նահանգն ամբողջությամբ, Հալեպի մի մասը, Լաթաքիան և Հոմսը Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մտնում են Սիրիայում հաստատված անվտանգության գոտիների մեջ:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է իշխանական կայքերից մեկի հարցերին եւ մեծապես լույս սփռել երեկ «Ծառուկյան» դաշինքի հետ կատարված սկանդալային իրադարձությունների վրա:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Երեւանի ավագանու 2017 թվականի ընտրությունների քվեաթերթիկների նմուշը:
«Ծառուկյան» դաշինքից Շիրակի մարզից տարածքային ցուցակով առաջադրված Մուշեղ Սաղաթելյանը հայտարարեց, որ մանդատից հրաժարվելու դիմում չի գրել։ Հարցին, թե՝ ո՞վ է գրել այդ՝ ԿԸՀ ներկայացված դիմումը, Սաղաթելյանը պատասխանեց. «Թուլատը։ Չեմ հրաժարվում մանդատից, ո՞նց ասեմ՝ հրաժարվում եմ։ Խարդախություն է տեղի ունենում»: Սաղաթելյանը խոստացավ խարդախի անունը բացահայտել ավելի ուշ։
Չինաստանի հյուսիսում եւ երկրի մայրաքաղաք Պեկինում օդի մեջ վնասակար մասնիկների պարունակության մակարդակը նորման գերազանցել է 20 անգամ, ինչի մասին հայտնել է BBC News-ը։
«Դա բացարձակ սուտ է, իրականությանը չի համապատասխանում եւ կարծում եմ, որ եթե իրավական կողմին անդրադառնանք ու իրավապահ մարմինները որոշեն այս հարցով զբաղվել, ապա, միանշանակ, սուտ մատնության մեղադրանք կարող է նրանց առաջադրվել, որովհետեւ մեկ ձեռագրաբանական ուսումնասիրությունն էլ բավարար է, որ վերջ դրվի այս խոսակցություններին»։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 4-ին Երևանում հանդիպեց Արցախի ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
New World Design Ltd.ֆիրմայի դիզայներները թույլտվություն են ստացել փչովի ոսկեգույն խոզեր տեղադրել Չիկագոյի «Թրամփ Թաուեր» հյուրանոցի դիմաց:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը մոտ ժամանակներս պետք է լքի իր նստավայրը՝ Ելիսեյան պալատը՝ այն զիջելով պետության հաջորդ ղեկավարին, ափսոսանք չի զգում մոտալուտ տեղափոխումից։
ՍՀարեւանության եվրոպական քաղաքականության եւ ԵՄ-ի ընդլայնման հարցերի եվրակոմիսար Յոհաննես Հանը մայիսի 4-ին եռօրյա այցով ժամանում է Վրաստան:
Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստում հուշագիր են ստորագրել Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու մասին, ինչի մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ղազախստան»-ը։
Նախագահ Սերժ Սարգսյանին, մասնավորապես, ներկայացվել են հակակոռուպցիոն նոր մարմնի կարգավիճակին, դրա կազմավորմանը և գործառույթներին, անկախության երաշխիքներին, ինչպես նաև բյուջետային ֆինանսավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Այժմ տարվա այն ժամանակն է, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, ուսանողներն ու աշակերտները կայացնում են որոշումներ ու ձեռնարկում քայլեր, որոնք ցցուն հետք են թողնում նրանց ողջ ապագայի վրա: Բակալավրիատի ուսանողներն ուսումը շարունակելու կամ աշխատաշուկա մուտք գործելու մասին են մտածում, ավագ դպրոցի աշակերտները դիտարկում են առկա տարբերակները՝ բուհի ու մասնագիտության ընտրության մասով:
են դիմադրություն ցույց տալ «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալները:
«Կարծում եմ՝ եթե սա զուտ տեխնիկական հարց է, մի մասը նորից լեզու կգտնի Ծառուկյանի հետ, բայց այս պահի դրությամբ ավելի հավանական է համարվում, որ իրենք մանդատ ստանալուց հետո կլքեն այդ խմբակցությունը և կլինեն անկախ պատգամավորի կարգավիճակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով «Ծառուկյան» դաշինքում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերի մասին:
Սիրիայում հրադադարի համաձայնագրի երաշխավոր երկրները Աստանայի հանդիպմանը փոխհամաձայնության են հասել երկրում ապա էսկալացման գոտիների մասին հուշագրի շուրջ:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում բարձրացել է մեկ տոկոսային կետով:
Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ծրագրում է հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Բուլղարիայի նոր վարչապետ է դարձել խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (ՔԲԵԶ) կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը:
Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ Գլենդելի քաղաքապետ է ընտրել քաղխորհրդի անդամ Վահան Կարապետյանին: Վահան Կարապետյանը խոստացել է աշխատել քաղաքն ավելի բարեկեցիկ և ապահով դարձնելու ուղղությամբ, հետամուտ լինել ընթացիկ նախագծերի իրականացմանը հայտարարված ժամկետներում:
Կիեւի Օբոլոնյան շրջանային դատարանը, որտեղ մայիսի 4-ին սկսվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործով նախնական նիստը, որոշել է մեղադրյալին հնարավորություն ընձեռել մասնակցելու դատավարություններին տեսակապի ռեժիմով:
Սոմալիի հանրային աշխատանքների նախարար 31-ամյա Աբդուլահի Շեյխ Աբասը գնդակահարվել է անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից, որոնք նրան զինված իսլամիստի տեղ են դրել:
Ապրիլի 27-ից մինչև մայիսի 3-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 29-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
«Խոստումը» և «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմերի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը մայիսի 2-ին UCLA համալսարանում կայացած ընդունելության ընթացքում 5.000 ԱՄՆ դոլար պարգևավճարով մարտահրավերի կոչ է արել կինոգործիչներին ողջ աշխարհով մեկ՝ 60 վայրկյանում և առանց երաժշտության՝ պատմելու մարդու իրավունքների մասին իրենց համար կարևոր որևէ պատմություն:
Գ. Իսագուլյանը չի ուզում դրանցում որևէ արտաքին միջամտության կամ ազդակի գործառույթ տեսնել: Նա համոզված է, որ դրանք ներկուսակցական խնդիրներ են ու շատ արագ իրենց լուծումները կստանան. «Եկեք այդ հարցերին այդքան մեծ նշանակություն չտանք»:
Վրաստանի խորհրդարանն 80 «կողմ» եւ մեկ «դեմ» ձայներով հաստատել է Սահմանադրության վերանայման նախագծի համաժողովրդական քննարկման կազմակերպման հանձնախումբը:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր կառավարության նիստից հետո փորձեց խույս տալ լրագրողների հարցերից, թե ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ում, և հայտարարեց, որ տեղյակ չէ։ Ի պատասխան դիտարկման, որ ինքը ՀՀԿ կարկառուն գործիչներից է, ցուցակի առաջին հորիզոնականներում էր, Ամիրյանը զարմանք հայտնեց. «Կարկառո՞ւն։ Էդ բառը որտեղի՞ց եք սովորել։ Ես երբեք այդ բառը չեմ օգտագործել, նույնիսկ խորհրդային տարիներին»:
Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսը, աշնանը կհեռանա գործերից եւ կդադարի կատարել իր արարողակարգային պարտականությունները: