Միացյալ Նահանգների Google ինտերնետընկերությունը հայտնել է խարդախների մասին, որոնք Gmail էլեկտրոնային փոստի օգտատերերին նամակներ են ուղարկում Google Docs ամպային ծառայության անունից, որոնք իրականում պարունակում են վնասաբեր առաքումներ:
Կորեայի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ են մայիսի 4-ին մասնակցել երկրի նախագահի ընտրությունների վաղաժամկետ քվեարկությանը
Մոսկվայի Կարմիր հրապարակը այցելուների համար փակ կլինի մայիսի 4-ից մինչեւ 9-ը:
Սեռական բռնությունն ահաբեկչության եւ խոշտանգումների գործիք է դարձել զինված հակամարտությունների պայմաններում, ահաբեկչական խմբավորումներից շատերը Սիրիայում, Իրաքում եւ Նիգերիայում առեւանգում են կանանց, նրանց վերածում սեռական ստրկուհիների եւ վաճառում բաց շուկաներում:
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են իշխանության տեղական մարմինների մասնակի ընտրությունները:
Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Նա ոչ միայն ազատվել է պաշտոնից, այլև արձակվել զինվորական ծառայությունից:
«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը մայիսի 3-ի երեկոյան կայացած հեռուստաբանավեճի ընթացքում կարծիք է հայտնել, որ եթե ինքը հաղթանակ չտանի երկրի նախագահական ընտրություններում, ապա Ֆրանսիան ղեկավարելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Ֆրանսիացի հեռուստադիտողները նախընտրական հեռուստաբանավեճի հաղթող են ճանաչել «Հառաջ» շարժման հիմնադիր, հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնին: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հարցման տվյալներին, որը BFMTV հեռուստաալիքի պատվերով անցկացրել Է Elabe հետազոտական ինստիտուտը, նա առավելության է հասել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ:
«Սովորության համաձայն թողնելու ենք, որ յուրքանաչյուրն իր ցանկությամբ ընտրություն կատարի: Մեր դիրքորոշումը դրական չեզոքություն պահպանելն է: Ամեն դեպքում մենք հավանական բոլոր թեկնածուների հետ աշխատելու ենք: Ինչպես գիտեք, Իրանի նախագահի աթոռի համար պայքարում է 6 թեկնածու: Փորձելու ենք նախնական կապեր հաստատել թեկնածուների հետ` ներկայացնելով մեր խնդիրները, մեր պահանջները»,-ասաց Կարեն Խանլարյանը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից չորս օր առաջ երկու թեկնածուները՝ Մարին լե Պենը եւ Էմանուել Մակրոնը, չափազանց թեժ հեռուստատեսային բանավեճի ընթացքում խստագույն մեղադրանքներ են ներկայացրել միմյանց, տեղեկացնում է BBC-ն:
ԲՀԿ-ական պատգամավորներն այս օրերին «ընդհատակում» են, ինքնաբացարկների և դրան հաջորդած զարգացումների մասին խուսափում են կարծիք հայտնել։
Վրաստանի ընդդիմությունը կանխատեսում է, որ իշխանությունները ամռան ընթացքում կբարձրացնեն բնական գազի սակագինը:
«Ես հաղթանակի ճանապարհին էի, սակայն հոկտեմբերի 28-ի Ջիմ Քոմիի նամակը եւ ռուսական Վիքիլիքսը կասկածներ սերմանեցին իմ կողմնակիցների շրջանում»:
Արագածոտնի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր ընտրված Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը գնացել է Սերժ Սարգսյանի մոտ եւ խնդրել, որ մանդատը վայր դնի, միայն թե եղբայրը՝ Սարգիս Սահակյանը նորից զբաղեցնի մարզպետի պաշտոնը:
Նախօրեին բուռն իրադարձություններ տեղի ունեցան «Ծառուկյան» դաշինքի ցուցակի շուրջ. 23 պատգամավորի անունից դաշինքը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԿԸՀ, մինչդեռ անմիջապես դրանից հետո այդ ցանկում ներառված անձինք սկսեցին հերթով ԶԼՄ-ներին հայտնել, որ իրենք մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ում, ԱԺ նիստերի մեկնարկից հետո, առաջիկայում տեղի կունենան լուրջ գործընթացներ: Չի բացառվում, որ անգամ արտահերթ համագումար հրավիրվի:
ԿԸՀ որոշմամբ այդ թեկնածուներից 8-ը մանդատ կստանա՝ Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Վահան Կարապետյանը:
Չինաստանի CC Land հոլդինգը 1,1 միլիարդ ֆունտով (1,5 միլիարդ դոլարով) ձեռք է բերել Լոնդոնի Leadenhall Building ամենաբարձր երկնաքերը:
ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանի առաջին օրը փոփոխության կենթարկվի Վեհաժողովի կանոնակարգը` աննախադեպ կերպով նախատեսելով հատուկ դրույթ Պեդրո Ագրամունտին Վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ:
Տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը տարբեր երկրների քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին առատորեն թանկարժեք նվերներ է մատուցել՝ մետաքսից գորգեր, ոսկի, արծաթ, խավիար, կանխիկ դրամ և բոլոր ծախսերի վճարմամբ ուղևորություններ՝ Ադրբեջանի օգտին և Հայաստանի ու Արցախի դեմ նրանց ձայների դիմաց: Այս անօրինական գործունեությունը այնքան մեծ տարածում է գտել, որ եվրոպացիներն այն նկարագրում են որպես «խավիարային դիվանագիտություն»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է հասնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության գործարքի:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատրաստ է ընդունել կառավարության հրաժարականը, որի նախաձեռնողն է վարչապետ և Չեխիայի սոցիալդեմոկրատական կուսակցության առաջնորդ Բոհուսլավ Սոբոտկան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 3-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանից C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ:
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի 36 մասնակից երկրների պատվիրակություններն արդեն ժամանել են Կիեւ, ինչի մասին մայիսի 3-ին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ապրիլի 3-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կպահպանվեն Թուրքիայից Ռուսաստան կատարվող լոլիկի բեռնափոխադրումների հետ կապված սահմանափակումները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունը 8 տոկոսի է հասցրել Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) նկատմամբ ունեցած առավելությունը, որի առաջնորդը կանցլերի պաշտոնի թեկնածու Մարտին Շուլցն է:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի ներկա կազմը դադարեցրել է իր գործունեությունը:
2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի մոտ 38 մլն դրամ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ են, որ պատժվեն սիրիական Իդլիբում քիմիական զենքի կիրառման կազմակերպիչները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Սոչի քաղաքում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: