Կողմնակի պետությունը, որպիսին կդառնա Բրիտանիան, չի կարողանա եւ չի ունենա նույն այն իրավունքները, որ ունեն Եվրամիության անդամները, հայտարարել է կանցլերը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:
Ս: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարծում, թե փախստականների վերաբերյալ Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ կնքված գործարքն Անկարային թույլ Է տալիս շանտաժի ենթարկել Բեռլինին:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում իջել է մեկ տոկոսային կետով:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, որը որպես ամերիկյան դիվանագիտության ղեկավար 2000 թվականին Կիմ Չեն Իրի հետ հանդիպում է ունեցել Փենյանում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է ԿԺԴՀ-ի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից:
«Խոսել եմ Տիգրան Մուկուչյանի հետ եւ ասել, որ ես ոչ մի ինքնաբացարկի դիմում չեմ ներկայացրել ու ասել, որ ես իրականում չէի կարող ապրիլի 2-ին ինքնաբացարկի դիմում ներկայացնել, որովհետեւ ես առողջական խնդիրներ ունեի եւ պառկած էի: Մուկուչյանն ասեց, որ ովքեր ինքնաբացարկի դիմում են գրել, օրենքով սահմանված կարգով դիմում գրենք ու կվերանայեն: Իհարկե, այսօր ես դիմում եմ գրելու, որ ստանամ մանդատս»,- ասել է Նապոլեոն Ազիզյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Սպառազինությունների ռուսաստանյան հատուկ արտահանող «ՌոսօբորոնԷքսպորտ» ընկերությունը (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) թուրք գործընկերների հետ քննարկում է զենքի հեռանկարային նմուշերի ստեղծման մի շարք նախագծեր:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարծում է, որ Սիրիայում տասնյակ տոննաներով քիմիական զենք է մնացել:
Փաստավավերագրական ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի կողմից պատմական փաստերի ժխտման, 1988-ին Ադրբեջանում հայերի դեմ իրականացված կոտորածների, 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի վրա իրականացրած հարձակումների, անգամ Թալիշի ավերման, ինչպես նաև ցեղասպանության փաստի նկատմամբ Միացյալ Նահանգների ժխտողական դիրքորոշման մասին:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի (CEENQA) անդամ:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտը պայթյուն է իրականացրել ՆԱՏՕ-ի զրահափոխադրիչների շարասյան մոտ: Հարձակման զոհ է դարձել առնվազն ութ մարդ:
ԿԸՀ-ն երեկ հրապարակեց պատգամավորի մանդատից հրաժարված թեկնածուների անունները: Ամենաշատը ինքնաբացարկ ներկայացրել են «Ծառուկյան» դաշինքից՝ 23 հոգի, 9-ը՝ ՀՀԿ-ից եւ 3-ը՝ ՀՅԴ-ից: Արդեն այսօր՝ ժամը 15:00-ին, ԿԸՀ-ն նիստ կգումարի եւ կքննի այդ դիմումները, կկազմի արձանագրություն՝ ԱԺ պատգամավորներ գրանցելու եւ մանդատներ տրամադրելու մասին:
Հոլանդիայի խորհրդարանի պատգամավոր եւ Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկուցող Կատի Պիրին քննադատության է ենթարկել Անկարայի նկատմամբ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի քաղաքականությունը:
Ֆրանսիայի մշակույթի շուրջ հազար գործիչներ հավաքվել են Փարիզի Երաժշտավանում, որը նաեւ Երկրորդ Ֆիլհարմոնիա է կոչվում, կոչ անելով խանգարել «Ազգային ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լը Պենին հաղթելու երկրորդ փուլում:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավարևելք:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հորդորել է երկրների ղեկավարներին պաշտպանել ազատ ԶԼՄ-ներին եւ վերջ դնել լրագրողների նկատմամբ հալածանքներին։
Մակեդոնիայի խորհրդարանի շենքում մայիսի 2-ի երեկոյան ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է «Նովա Մակեդոնիա» տեղական թերթի էլեկտրոնային տարբերակը:
«Երկու դեպքերը այնքան տարբեր են, իրականում դրանք երբեք չեն կարող նույն հարթության մեջ գտնվել։ Հրաչյա Հարությունյանը ինքը արդեն դժբախտ պատահարի «զոհերից» մեկն է, որն ուղղակի դատապարտվեց մյուս զոհերի համար։ Իսկ Պերմյակովը ուղղակի կատարյալ հանցագործ է…»,- ասել է նա»:
Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան մայիսի 2-ին կոչ է արել հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի օգտին։
Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների նախաշեմին լույս մայիսի 3-ի գիշերն արձակվել է խորհրդարանը:
Այդպիսի տեղեկություն ես չունեմ, որ դաշինքի հիմքով Սեյրան Օհանյանը կուսակցություն է ուզում բացել: Առաջին անգամ եմ լսում:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը շատ կառուցողական հեռախոսազրույց են անցկացրել եւ հանգամանորեն կարծիքներ են փոխանակել մի շարք հարցերի շուրջ:
Գերմանական «ADK» հանդեսում հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղը նոր սահմանադրություն որդեգրեց. դիտորդների տպավորությունները» վերնագրով ծավալուն հոդված:
Այսպիսով, մի քանի շաբաթ տեւած անորոշությունից հետո խորհրդարանի կազմի առումով իրավիճակը որոշակիանում է, թեեւ, իհարկե, դեռեւս հայտնի են ինքնաբացարկ ներկայացնողները, ինչը հազիվ թե ինքնաբերաբար նշանակի, որ մնացողները երաշխավորված մանդատատեր են: Ամենայն հավանականությամբ, մենք ականատես ենք լինում, այսպես ասած, ցուցակների զտման առաջին փուլին, «առաջին երեսին»:
Զարուհի Փոստանջյանն ու իր թիմակիցներն Էրեբունիում ասում էին, որ միակ ընդդիմադիրը իրենք են։ Մենք «Ելք» դաշինքի պատգամավորներ Էդմոն Մարուքյանին, Արամ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին հարցրեցինք՝ այդ միակ ընդդիմադիրի տիտղոսին ի վերջո ո՞վ է հավակնում։ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք ջենտլմեն ենք, ինքը ուզում է՝ թող ինքը լինի»։
«Ծառուկյան» դաշինքում ոչ ավել, ոչ պակաս, 23 ընտրված պատգամավոր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ինչի մասին փաստում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ անկախ նրանից վերոնշյալ 23 պատգամավորները տեղյակ են այս մասին, թե ոչ:
Թուրքական մամուլը և թուրք վերլուծաբաններն իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև սկսված հակամարտությունից հետո շատ հաճախ Գյուլենի և նրա հիմնած համայնքի անունը կապում են հայերի, հայկական հարցի ու սփյուռքի հետ:
«Ազիզ ջան, ես չեմ հրաժարվել, ես ամսի 2-ի գիշերվանից՝ ընտրության օրից մինչև հիմա պառկած եմ, ոտքս ցավում ա, տանից դուրս չեմ եկել: Ես նման բան չեմ արել, չեմ էլ անելու, ես չեմ հրաժարվելու իմ մանդատից եւ վերջ»,- ասել է նա:
Նախ, առաջինը՝ մանդատից չեմ հրաժարվել, երկրորդը՝ եթե դիմում չեմ գրել, ոնց կարող է իմ անունը լինել: Անհասկանալի է՝ ով է ինձնից դիմում վերցրել: Չգիտեմ, ես տեղյակ չեմ, ինձ էլ զանգում, հարցնում են, հարցեր են տալիս, որից ես իրոք անտեղյակ եմ: Եթե ինքնաբացարկ չեմ ներկայացրել, տարածքում հաղթել եմ, զարմանալի ա էլի մի քիչ:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցրած պաշտոնից և կվերցնի ԱԺ մանդատը և, անխոս, կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Թեև նրա անունը շրջանառվում է նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար: