Նեթանյահուն «ցնցված է ԱՄՆ նախագահի դեմ իրականացված սպանության փորձից»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «ցնցված է Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իրականացված սպանության փորձից», հայտնում է Times of Israel-ը:
Նեթանյահուն հայտարարել է, որ ուրախ է, որ Թրամփը և ԱՄՆ առաջին տիկինը «ապահովության մեջ են և ուժեղ», և փոխանցել է «լիակատար ու շուտափույթ ապաքինման մաղթանքներ վիրավոր ոստիկանին ու ողջունում է ԱՄՆ Գաղտնի ծառայությանը՝ նրանց արագ և վճռական գործողությունների համար»:
ԱՄՆ պաշտոնյաները չեն հայտնել, որ հրաձիգի թիրախը Թրամփն է եղել: Սակայն, ինչպես հաղորդվում է, կասկածյալը ձերբակալությունից հետո իրավապահ մարմիններին հայտարարել է, որ ցանկացել է գնդակահարել Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներին:



