Մենք զիջելու տեղ չունենք, միակ տեղը հաղթանակն է. Նարեկ Կարապետյան

Մենք զիջելու տեղ չունենք, միակ տեղը հաղթանակն է։

Չարենցավանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մենք տեսանք մարդկանց վերաբերմունքը դեպի փոփոխություն։ Բոլորովս եկեք բերենք այդ փոփոխությունը, մեր երկրին ուժեղ ապագա։ Շարժվում ենք Հրազդան, որ փոփոխության քամին այնտեղ էլ բարձրացնենք, բայց ես, տեսնելով մարդկանց վերաբերմունքն ու էմոցիաները, զգում եմ այն պարտավորությունը, որ մենք զիջելու տեղ չունենք, միակ տեղը հաղթանակն է»,- նշել է նա։

Կուսակցությունն այսօր գրասենյակ է բացել Չարենցավանում։

Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ներկայացուցիչները, գրասենյակի բացումից հետո, քայլերթ են անցկացրել Չարենցավանում։

Կուսակցությունն այսօր գրասենյակ է բացելու նաև Հրազդանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930