Կարեն Կարապետյանն ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է վարչապետ մնալ 2018 թվականին: Այդ թեմայով իր պատրաստակամության մասին Կարապետյանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է, եւ այդ իմաստով նրա հավակնությունը, հետեւաբար նաեւ Սերժ Սարգսյանի ծրագրերի հետ մրցակցությունը այլեւս նորություն չէ:
Մեքսիկայում աշխարհի ամենածանր մարդը՝ Խուան Պեդրո Ֆրանկոն, որի քաշը կազմում էր գրեթե 600 կիլոգրամ, հաջողությամբ է տարել ստամոքսի շունտավորման վիրահատությունը:
«Լեւադա կենտրոն» վերլուծական կազմակերպության տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիների 61 տոկոսն այն կարծիքին է, որ պաշտոնյանները, Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորները իրենց հայտարարագրերում նշում են իրենց եկամուտների միայն ոչ մեծ մասը։
Այդ թեման շատ վտանգավոր է՝ հանրային գիտակցության վրա ազդելու, հանրությանը ռուսական հերթական ինտերվենցիային նախապատրաստելու տեսանկյունից։ Ընդ որում, հնարավոր է, որ այդ ինտերվենցիան ամենևին չարտահայտվի գործող ռազմակայանի ընդլայնմամբ կամ նորի կառուցմամբ։
Թբիլիսիի ուսանողական միության հերթական դասն է: էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագիրն ավարտած Հարություն Մալխասյանը արդեն նույն ծրագրով սովորողների՝ 150 հոգուց բաղկացած խումբ է ղեկավարում: Ընկերոջ՝ Ստեփան Էվաջյանի հետ ուսանողներին բացատրում է կրթական համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաեւ մասնագիտական խորհուրդներ է տալիս.
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հանդիպելու են հուլիսին Համբուրգում:
«Ո՞նց կարող է «Ելքը» որևէ բան փոխել, եթե ինքը նախօրոք հայտարարել է, որ արևմտամետ ուժ չէ։ Դեռ չմտած, դեռ աջ ու ձախ չնայած, դեռ թեր և դեմը չկշռադատած՝ խորհրդարանականի գործունեության մեջ, գլխանց հայտարարել են, որ հավատարիմ են ռուսական քաղաքական վեկտորին։ Ինչի՞ մասին է խոսքը»:
Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ բնական ռեսուրսներով ամենահարուստ երկրների վարկանշային ցուցակում 136 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է Հայաստանը զբաղեցրել է 89-րդ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ, որպեսզի քննարկի Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Ադրբեջանի կառավարությունն իր բազմամիլիարդանոց նավթային և գազային եկամուտները բաշխում է հետևյալ չորս ուղղություններով՝ կաշառատվություն, Ալիևի ընտանիքի և նրա բարեկամների կողմից թալան, ռազմական գնումներ և բյուջետային այլ հարցեր: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի ժողովրդի ճնշող մեծամասնությունն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ` չնայած Ալիևի միապետության վաստակած միլիարդավոր նավթադոլարների:
Վրաստանում Aerosmith ռոք խմբի համերգին հաշված օրեր են մնացել: Աշխարհահռչակ խմբին Վրաստանում դիմավորում են հատուկ տեսաուղերձով:
Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու թեկնածուների հետ քարոզարշավի շրջանակում Աջափնյակ համայնքում հանդիպեց ընտրողների հետ:
«Արդեն պարզ է, որ նախագահի թեկնածուների միջև առկա է սուր պայքար: Ինչպես գիտեք, կայացել է երկու հեռուստաբանավեճ: Բավական խիստ փոխադարձ քննադատություններ են հնչել»:
Անցած շաբաթ հրապարակվեց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների կազմը, հանձնվեցին պատգամավորական մանդատները։ Մայիսի 18-ին՝ խորհրդարանի անդրանիկ նիստում գործող կառավարությունը հրաժարական կներկայացնի, և դրանից հետո կսկսվի նոր վարչապետի ու նոր կառավարության նշանակման գործընթացը։
«Շուշին զարգանում է, բայց կրկնում եմ` մայրաքաղաքի տեղափոխման հարց չկա: Սրանք պարզապ ես Ադրբեջանի կողմից հերթական սադրիչ գործողություններն են: Սա մեր ներքին գործն է, ոչ թե Ադրբեջանի, բայց այս պահին նման հարց չի քննարկվում»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը:
Փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին անընդունելի է համարել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերին» (YPG) զինելը, քանի որ վերջինին Թուրքիայում դիտարկում են որպես «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական թև:
Վաշինգտոնում սկսվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի բանակցությունները:
Հիետաքննությունների համապետական բյուրոյի պաշտոնաթող արված տնօրեն Ջեյմս Քոմին Վաշինգտոնում կորցրել էր գրեթե բոլորի վստահությունը, ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների:
ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու, Գերմանիայի սոցիալդեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը հանդես է եկել եվրոգոտու պետությունների ընդհանուր բյուջեի ստեղծման օգտին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր այցելել է Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի լեռնահանքային համալիր:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ասել է, որ Թուրքիան իրենց տեղյալ չի պահել թուրք-իրանական սահմանին կառուցվելիք պատի մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մուն Ջե-Ինին՝ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը միշտ պնդել է, որ դա ուղղակի առիթ է, եթե դա էլ փակենք, միևնույն է՝ Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը, և այդպես էլ եղել է»։
«Ելք» դաշինքից առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ընտրակաշառքի փոխարեն դաշինքի ընտրվելու դեպքում 15 հազար դրամ սոցիալական օգնության իրենց առաջարկը պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից։ Նա վստահություն հայտնեց, թե իրավական առումով այն որևէ խնդիր չի առաջացնում։
Գերմանիան կողջուներ տեխնիկական աշխատանքային շփումների հաստատումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Եվրահանձնաժողովի միջեւ, համապատասխան ազդանշաններն ուղարկվել են ռուսական կողմին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանրապետության Նախարարների խորհրդի վերջին նիստն է անցկացրել Ելիսեյան պալատում:
Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, որն ուղղված է արվեստի աջակցության կրճատմանը, գրել է The Independent-ը:
«Ադրբեջանը բազմիցս նշել է, որ Երևանի գրասենյակը դուրս է գալիս իր մանդատից, և այն գործունեությունը, որը ծավալում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակը, նպաստում է ստատուս-քվոյին։ Ես ասում եմ, այսպես ասած, պաշտոնական վարկածը։ Իրականում դա, իհարկե, այդպես չէ։ Եթե խոսքն այն կրթական, սոցիալական, մարդու իրավունքներին կամ քաղաքացիական հասարակությանն ուղղված ծրագրերի մասին է, ապա դրանք որևէ ձևով չեն կարող խանգարել Ադրբեջանին։ Դրանք կարող են խանգարել Հայաստանի իշխանությանը»։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների գծով Խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի կառուցվածքն ու հանգուցային գաղափարները: