Բաժիններ՝

Աշխարհի ամենածանր մարդը հաջողությամբ է տարել ստամոքսի վիրահատությունը

Մեքսիկայում աշխարհի ամենածանր մարդը՝ Խուան Պեդրո Ֆրանկոն, որի քաշը կազմում էր գրեթե 600 կիլոգրամ, հաջողությամբ է տարել ստամոքսի շունտավորման վիրահատությունը: Այդ մասին գիշերը հայտնել են բժիշկները:

«Վիրահատությունը միանգամայն հաջող անցավ: Սակայն այժմ պետք է սպասենք՝ հասկանալու, թե նա ինչպես կարձագանքի փոփոխություններին: Եկեք հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»,­-հայտարարել է վիրաբույժ Խոսե Կաստանեդան:

Վիրահատությունից առաջ 33-­ամյա Պեդրո Ֆրանկոն մի քանի ամիս խիստ սննդակարգ է պահպանել, որը նպատակ ուներ վիրահատությունից առաջ նվազեցնել քաշը, ինչի շնորհիվ 175 կիլոգրամ քաշ է գցել: Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Պեդրո Ֆրանկոն ճարպալման պատճառով գամվել էր անկողնուն եւ վեց տարուց ավելի տնից դուրս չէր գալիս: Դրանք նաեւ նշել են, որ տղամարդն սկսել է կտրուկ քաշ հավաքել այն բանից հետո, երբ 17 տարեկանում լուրջ վթարի է ենթարկվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս