Գերմանիան կլինի առաջին երկիրը, ուր Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը կկատարի իր առաջին քաղաքական այցը:
«Դե կայնի՝ ասեմ. Կամավորականների մասին օրենքը, որ պետք է վերցնես, կարդաս ու դրա զորությունը տենաս։ Կարող ա՝ մարդիկ 50 տարի գնային, բայց դրա մեկ տոկոսը չկարենային անեին»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում նրա տարած հաղթանակի առթիվ:
Թուրքիայի ոստիկանությունը գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ ձերբակալվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից 2011 թվականին պատգամավոր ընտրված Ահմեթ Թևֆիք Ուզունը:
«Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը, որը չորրորդ տեղն էր զբաղեցրել նախագահական ընտրությունների առաջին փուլում, երկրորդ փուլից հետո մայիսի 7-ի երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունել է Մարին լե Պենի պարտությունը՝ նշելով, որ «երկիրը համատարած մերժել է ծայրահեղ աջերին»:
Թուրքական ոստիկանությունը մայիսի 7-ին հարձակվել է հայտնի հրապարակախոս, Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Ռագըփ Զարաքոլուի և նրա կնոջ՝ Այշենուր Զարաքոլուի հիմնադրած «Բելգե» հրատարակչատան վրա:
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսի անդամներին չչեղարկել առողջապահության ոլորտի բարեփոխումները, որոնք նա համարում է իր նախագահական երկու պաշտոնավարման ժամկետների ամենակարևոր ձեռքբերումը:
Չինաստանի ածխահանքում գազի արտանետման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 18-ի: Այս մասին հայտնում է վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աֆղանստանում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբդուլ Խասիբն ապրիլի 27-ին աֆղանական ու ամերիկյան զինված ուժերի համատեղ գործողությունների արդյունքում չեզոքացվել է:
Կորեայի Հանրապետության զինված ուժերը բերվել են ռազմական պատրաստվածության բարձրագույն մակարդակի՝ կապված մայիսի 9-ին այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան Մարի լե Պենը, որը հետագայում հեռացվեց դրանից, հայտարարել է, որ նախագահական ընտրություններում իր դուստրը՝ Մարին լե Պենը, պարտվեց եվրոյի գոտուց եւ Եվրամիությունից դուրս գալու նրա դիրքորոշման պատճառով:
«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին համոզիչ հաղթանակ է տարել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում:
Կոչ ենք անում Հայաստանի Արտաքին գործերի նախարարությանը և իշխանություններին ավելի մեծ եռանդ գործադրել բոլոր հարթություններում ու դիվանագիտության բոլոր ձևերով՝ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, կայուն ու խաղաղ զարգացման համար դրա վտանգավորությունը միջազգային հանրությանն ու կազմակերպություններին հասցնելու ուղղությամբ:
Փարիզի ոստիկանությունը բերման է ենթարկել «հակակապիտալիստական» ցույցի 141 մասնակիցների, որը ձախ արմատականների կողմից անցկացվել է մայիսի 7-ի երեկոյան նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո:
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը բանաձեւի նախագիծ է ներկայացրել հաջակցություն Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման հուշագրի, որն ստորագրվել է մայիսի 4-ին Աստանայում կայացած միջազգային հանդիպմանը:
«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, որը հաղթանակ է տարել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում, շնորհակալություն է հայտնել իրեն պաշտպանած ընտրողներին:
«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենը հայտարարել է, որ մայիսի 7-ին զանգահարել է «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին՝ շնորհավորելու նրան նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։
Ֆրանսիայում ընտրատեղամասերի մեծ մասն արդեն փակվել է:
«Ես շատ ուրախ կլինեմ, որ ձևավորվի նմանատիպ գրասենյակ, որը թող չկոչվի՝ ԵԱՀԿ, այլ կոչվի մեկ այլ բան, բայց այդ բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն»։
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են զինծառայողների և քաղաքացիական անձանց խմբի, որոնք մեղադրվում են Հայաստանի գաղտնի ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ։
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մայիսի 6-ին «Ազատագրում ենք Երեւանը հանրապետականից, սկսում ենք Երեւանից» արշավի ընթացքում այցելել է հայոց Անի և Կարս:
Գերմանական Der Spiegel պարբերականի տվյալներով՝ Գերմանիայից ապաստան ստանալու դիմում ներկայացրած թուրք պաշտոնյաների ու զինվորականների թիվն ավելացել է: Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ Գերմանիայից ապաստան է խնդրել շուրջ 450 թուրք դիվանագետ, սպա, դատավոր և այլ պաշտոնյա:
Ճակատագրի բերումով մեր ժողովրդի զգալի մասն ապրում է հայրենի բնաշխարհից դուրս։ Ոմանց կարծիքով՝ սա ողբերգություն է, մյուսներն այն համարում են առավելություն։ Ողբերգություն համարողներն այն կապում են նախորդ դարասկզբի իրադարձությունների եւ դրանց արդյունքում բնաշխարհիկ տարածքների կորստյան հետ։
Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամը լինելով՝ այսօր՝ մայիսի 7-ին, երկրի քաղաքացիները պիտի նախագահական ընտրություններում ընտրություն կատարեն ոչ ավանդական կուսակցություններից:
Չնայած ԱՄՆ-ի դաշնային օրենսդրության սահմանափակումներին՝ վերջին ամիսների ընթացքում Միացյալ Նահանգներում ավելացել են IT ընկերությունների դեմ ներկայացված դատական հայցերի թիվը:
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հայտարարել է, որ աշնանը կնկարահանվի իր կարիերայի վերջին ֆիլմում:
Վելինգթոնը (Նոր Զելանդիա), Էդինբուրգը (Շոտլանդիա) եւ Վիեննան (Ավստրիա) կյանքի ամենաբարձր որակով առանձնանում են աշխարհի խոշոր քաղաքների թվում. այս եզրակացության են հանգել Deutsche Bank-ի վերլուծաբանները, որոնք ուսումնասիրել են կեցության արժեքը, աղտոտվածության մակարդակը, կլիմայական պայմանները, բնակարանի գները եւ այլ գործոնները:
«Ես այստեղ եմ՝ շեշտելու ՄԱԿ-ի հակաիսրայելյան կեցվածքի դեմ ԱՄՆ-ի դիրքերը»,- հայտարարել է նա:
«Թուրքիայից և Ադրբեջանից կարելի է սպասել ամեն ինչ։ Անգամ՝ առավել անսպասելին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը:
«Հակառակորդը չկարողացավ պահել այդ անառիկ բերդը, դա կարողացան անել նրանք, ում պատկանում է այն: Կարծում եմ՝ սա կարեւոր խորհուրդ ունի: Մայիս ամիսը, առհասարակ, խորհրդանշական ամիս է, հաղթանակների ամիս: Հատկապես ղարաբաղյան հարցի հետ կապված` երկու լուրջ ձեռքբերում ունեցանք. մեկը հենց Շուշիի ազատագրումն էր, մեկն էլ մայիսի 12-ի զինադադարի կնքումը, որով, փաստորեն, արձանագրվեց հայկական կողմի հաղթանակը»,-շեշտեց նա: