Քրիստոնեադեմոկրատական միությունը՝ Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, առաջատարն է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասի տարածաշրջանային ընտրություններում:
Ռազմաճակատի այս հատվածում սիրիացի զինծառայողները վերջին երեք ամսվա ընթացքում ազատել են 170 բնակավայրեր: Ներկայում զորքերը հարձակում են ծավալել Մեսքենի ուղղությամբ, որը գտնվում է ռազմական օդակայանից 5 կիլոմետր հեռավորության վրա եւ մնում ԻՊ-ի վերջին հենակետը ջրամբարի մոտ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է բոլոր 474 տեղամասերի արդյունքները: Ըստ նախնական արդյունքների, Երևանի ավագանու ընտրություններում հաղթում է ՀՀԿ-ն` 240 000 ձայնով կամ 71,25 տոկոսով:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները գնահատում է մրցակցային, ժողովրդավարական և նախնական տվյալներով փաստում ՀՀԿ թիմի համոզիչ հաղթանակը:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները լրացուցիչ 50 մլն ֆունտ ստերլինգ (64 մլն ԱՄՆ դոլար) կծախսեն Առողջապահության ազգային ծառայության (NHS) համակարգչային համակարգերի անվտանգության ապահովման համար։
Հյուսիսային Կորեան, անտեսելով իր սպառազինության փորձարկումները սահմանափակելու կոչերը, կիրակի բալիստիկ հրթիռ է արձակել, որը վայրէջք է կատարել ծովում` Ռուսաստանի մոտ:
Էդուարդ Շարմազանովի ասուլիսը` ուղիղ. 1in.am:
Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը մասնակցել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի պատվին տրված ընդունելությանը:
«Մենք չենք հավակնել կատարյալ ընտրությունների բանաձևին: Այդպիսի ընտրություններ չեն եղել և ոչ մի ինձ հայտնի եվրոպական երկրում: Նույն Ֆրանսիայի նախագահական ընտրություններում խնդիրներ եղել են կապված ներգաղթյալների քվեարկության հետ: Ընտրությունների գնահատականները կտան դիտորդները, սակայն կային նաև հակահանրապետական հայացքներով դիտորդներ»,- ասաց Աշոտյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչվերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջադրված երկու կուսակցությունների և մեկ կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներին կատարված դրամական փոխանցումներն ու ծախսերը:
«Մենք հյուրընկալ կուսակցություն ենք, բայց դա չի կարող չարաշահվել: Դա միջամտություն էր ՀՀԿ գործունեությանը, ոչ ոք չի խանգարել ունենալ ընտրողների ցուցակներ, հատկապես ՀՀ օրենսդրության պայմաններում ցուցակները բաց են»։
Ռուսամերիկյան գործող հարաբերությունները չեն պատասխանում պաշտոնական Վաշինգտոնի և ողջ աշխարհի շահերին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ դաստիարակչական զրույց է անցկացրել որդու հետ՝ Russia գրառմամբ վերնաշապիկ կրելու համար:
«Հայաստանում դեռ ընտրական իրավունքի իրացում մեզ չի հաջողվել կյանքի կոչել։ Ե՛վ համակարգն է այդպիսին՝ ավտորիտար, և՛ ընտրական իրավունքի իրացման համար չկան ո՛չ հավասար, ո՛չ արդար, ո՛չ թափանցիկ պայմաններ»:
«Խնդրում եմ Երևանի քաղաքացիներին գնալ ընտրություններին, իսկ եթե արդեն կատարել եք Ձեր ընտրությունը, ապա զանգեք, գրեք, կոչ արեք Ձեր մտերիմներին մասնակցել և որոշում կայացնել Երևանի համար»:
Էմանուել Մակրոնը, ով ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը, արդեն նշանակումներ է արել Ելիսեյան պալատի համակարգում:
«Հասարակությունը մի քայլ առաջ է ընդդիմությունից, քանի որ ընդդիմությունը շարունակում է իր շեշտը դնել իշխանության հանդեպ քննադատության վրա։ Նրանք ասում են՝ մենք ավելի լավ կկառավարենք, բայց «ինչպես»-ի հարցում ընդդիմությունը չի հասել այդ մի քայլ առաջին։ Հասարակությունը տեսնում է, որ «մենք ավելի լավ կանենք» տարբերակով ոչինչ չի փոխվում»,- Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը Էմանուել Մակրոնին հռչակեց երկրի նախագահ:
Ռուսաստանի Հրթիռային հարձակման մասին նախազգուշացման համակարգերը (ՀՀՆՀ) մայիսի 13-ին Մոսկվայի ժամանակով ժամը 23։30-ին հայտնաբերել են ԿԺԴՀ տարածքից բալիստիկ հրթիռի արձակում, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ընտրությունների արդյունքները կտեսնենք, ընդհանուր պատկերը կամփոփենք և կանենք մեր արձանագրումը։ Եթե պարամետրերը նույնն են, ինչ խորհրդարանական ընտրություններում, մեր դիրքորոշումն էլ նույնը կլինի»:
«Այս անգամ մենք կարողացել ենք և′ խորհրդարանական, և′ Երևան քաղաքի ընտրական այնպիսի գործունեություն սկսել, որտեղ խախտումներ բացարձակապես չեն լինելու: Այդ փաստն ընդունում են թե′ ընդդիմությունը, և թե′ բոլոր ժամանած դիտորդները: Եթե ինչ-որ տեղ գումար են վերցնում կամ այլ անօրինական գործողություններ են լինում` դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք կարող են բռնել և դատապարտել: Ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:
Այսօր 4/53 ընտրատեղամասում մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններին: Ինչպես նշել եմ լրագրողների հետ ճեպազրույցում, քվեարկել եմ հանուն լավ Երևանի։
«Տարեցտարի մեր ընտրություններն ավելի արդար են և ավելի թափանցիկ, բոլոր ընտրությունների ժամանակ որոշակի դեպքեր լինում են, բայց մենք վստա՞հ ենք, որ դա ընտրակաշառք է: Իրավապահ մարմինները դրանով զբաղվում են, մենք մի նյութով, մի թղթով միանգամից եզրակացություն ենք անում: Մենք ուզում ենք չէ՞ օրենքի երկիր դառնալ, եկեք սպասենք, տեսնենք իրավապահներն ինչ կասեն»,- ասաց Կարեն Կարապետյանը:
«Ժառանգություն» կուսակցությունից հանձնաժողովի անդամ Ռշտուն Մարտիրոսյանը նշեց, որ մինչ այժմ որեւէ խախտում չի գրանցվել: «Այս ընտրատեղամասը միշտ աչքի է ընկել իր կարգապահությամբ: Այստեղ սովորաբար լուրջ խախտումներ չեն լինում»,- ասաց նա:
«Մեր ինժեներներն ավելացրել են վնասաբեր ծրագրի հայտնաբերման ու պաշտպանության միջոցներ, որը ստացել է Ransom:Win32.WannaCryp անվանումը»
«Ոչ մի կասկած չկա, ուղղակի երբ ամեն օր այդ հարցը տալիս եք, մի բան փոխվո՞ւմ է: Երկու օր առաջ հայտարարել եմ, իմ հարցազրույցի մեջ գրված է»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տիկնոջ հետ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն կատարեց 4/53 ընտրատեղամասում:
«Եկել ենք մարտական տրամադրությամբ: Ամբողջ գիշեր դիտարկել ենք ընտրատեղամասերը և հայտնաբերել, որ 9/46 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանը տեղափոխվում էր ոստիկանների կողմից, և ունենք տվյալներ, որ չհրկիզվող պահարանները չեն եղել տեսանելի դաշտում»:
Երևանի ավագանու ընտրությունների համար բացված բոլոր 474 տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են: