Բաժիններ՝

Ռուսաստանցիների երկու երրորդը չի հավատում պաշտոնյաների հայտարարագրերին. հարցում

«Լեւադա կենտրոն» վերլուծական կազմակերպության տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիների 61 տոկոսն այն կարծիքին է, որ պաշտոնյանները, Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորները իրենց հայտարարագրերում նշում են իրենց եկամուտների միայն ոչ մեծ մասը։

Մասնավորապես, հարցման տվյալների համաձայն, ռուսաստանցիների 40 տոկոսը կարծում է, որ ապրիլյան հռչակագրերում բարձրաստիճան պաշտոնյաները նշել են իրենց եկամուտների «փոքր մասը», իսկ 21 տոկոսն այն համոզմունքն ունի, որ նշվել է միայն «աննշան փոքր մասը»:

Դրա հետ մեկտեղ հարցման մասնակիցներից յուրաքանչյուր երկրորդը (50 տոկոսը) տեսնում է, որ «պաշտոնյաների կենսակերպը եւ կենսամակարդակը չի համապատասխանում հայտարարված այն եկամուտներին, որոնք նրանք ստանում են»:

Հարցվածները կարծում են, որ պաշտոնյաներն իրենց ունեցվածքը չհայտարարագրելու համար այն գրանցում են իրենց ազգականների վրա: Այն բանին, որ պաշտոնյաները նշել են բոլոր եկամուտները կամ դրանց մեծ մասը, հավատում է մասնակիցների համապատասխանաբար 8 տոկոսը եւ 12 տոկոսը:

Հարցվածների եւս 26 տոկոսը որպես հայտարարագրերին իրենց անվստահության պատճառ նշել են պաշտոնյաների՝ ԶԼՄ-­ներում հրապարակվող կոռուպցիոն գործերի եւ պետական միջոցների հափշտակման մասին նյութերը:

Բացի այդ, 21 տոկոսն այն համոզմունքն ունի, որ ղեկավարությունը պաշտոնյաներին պաշտպանում է հակակոռուպցիոն հետաքննությունների փորձերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս