Բաժիններ՝

Պուտինը և Թրամփը կհանդիպեն հուլիսին Համբուրգում

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հանդիպելու են հուլիսին Համբուրգում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ԱՄՆ նախագահի հետ հանդիպումներից հետո:

Հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մշակել են նախագահների հանդիպմանը քննարկվելիք հարցերը, որոնց թվում Սիրիայի հետ կապված հարցեր:

«Նախագահները, երբ վերջերս խոսեցին հեռախոսով, արդեն հաստատել են, որ կհանդիպեն G20­ի գագաթնաժողովի շրջանակում՝ հուլիսին: Եվ այսօր մենք Ռեքս Թիլերսոնի հետ խոսել ենք այն մասին, թե ինչպես կարող ենք շարժվել օրակարգային այն կետերի ուղղությամբ, որոնք ես հիշատակել եմ՝ Սիրիայի և այլ հարցերով, որպեսզի մենք այդ հանդիպմանը հասնենք որևէ արդյունքի»,- Լավրովի խոսքն է մեջբերել ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031