Բաժիններ՝

Շուլցը հանդես է եկել եվրոգոտու պետությունների ընդհանուր բյուջեի ստեղծման օգտին

ԳՖՀ-­ի կանցլերի թեկնածու, Գերմանիայի սոցիալ­դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը հանդես է եկել եվրոգոտու պետությունների ընդհանուր բյուջեի ստեղծման օգտին: Այդ մասին Եվրախորհրդարանի նախկին ղեկավարը հայտարարել է ZEIT պարբերականին տված հարցազրույցում  (հարցազրույցի ամբողջական տարբերակը հրապարակվելու է մայիսի 11­-ին):

«Եթե Եվրախմբի պետությունները պետք է լուծեն ընդհանուր խնդիրներ, ապա բյուջեի համատեղ ֆինանսավորումն իմաստ ունի»,-­ասել է Շուլցը: Նա հավելել է, որ «ոչինչ չխոստացող եւ անարդյունք գագաթնաժողովների հավերժական ռիթմից դուրս գալու համար մեզ ռազմավարություն է հարկավոր տնտեսության աճն արագացնելու եւ եվրոգոտում աշխատատեղերն ավելացնելու համար»:

Եվրոգոտու երկրների զարգացումը հարկավոր է բոլոր նրանց, ովքեր «չեն պաշտպանում սահմանափակումների քաղաքականությունը, որը վարում է ԱՄՆ­-ը,
եւ Brexit-­ի հաղթանակը»,-նշել է Շուլցը:

Նա հայտարարել է, որ իր նախընտրական արշավում մտադիր է կողմնորոշվել դեպի Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը, որի եվրոպամետ դիրքորոշումը հաղթեց: «Ես նույնպես պատրաստվում եմ դա անել»,-ասել է Շուլցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս